Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՌԴ-ն խստացնում է «խոպանչիների» օրենքը

ՌԴ-ն խստացնում է «խոպանչիների» օրենքը
22.02.2014 | 17:28

ՌԴ կառավարությունը գործատուներին առաջարկել է ներգաղթյալների աշխատանքի պահանջները խստացնել: Միգրանտները պետք է ապաստան և բժշկական ապահովագրություն ունենան: Այս մասին գրում է «ИТАР-ТАСС»-ը: Համաձայն նոր օրենսդրական նախաձեռնությանը, գործատուն պետք է օտարերկրացուն, ով եկել է Ռուսաստան` աշխատելու նպատակով, նյութական, բժշկական և բնակության վայրի երաշխիքներ տա` չպահանջելով այդ ընթացքում վիզայի տրամադրում: Բայց թե ինչ ձևով պետք է այդ երաշխիքները տրվեն` չի հստակեցվում:
Սակայն կառավարությունը նաև օտարեկրացիներին պատավորեցնում է, որ, լինելով ՌԴ-ում և չունենալով վիզա, ձեռք բերեն աշխատանքային թույլտվություն կամ աշխատանքի կատարման ժամկետի երկարաձգման համար մասնագիտական կրթության փաստաթուղթ:
Նախորդ շաբաթ պետդումա է ներկայացվել նաև մեկ այլ օրենքի նախագիծ, որն ավելի է բարդացնում օտարերկրյա աշխատողների վարձատրումը, որոնք ՌԴ-ն են եկել առանց վիզայի: Այսինքն, սա վերաբերում է հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին: Պատգամավորներն անգամ առաջարկել են աշխատանքի թույլտվություն չտալ նրանց, ովքեր հստակ չեն մատնանշում, որ Ռուսաստան են եկել աշխատելու նպատակով:
Այսպիսով, ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը առաջարկվում է օրենքով ամրագրել, որպեսզի աշխատանքի թույլտվություն ցանկացողներն իրենց միգրացիոն քարտում հստակ նշեն այցի նպատակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ