Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ո՞Ւր տանեմ գործարարներին` անհատական արվեստանոցնե՞ր»

«Ո՞Ւր տանեմ գործարարներին`  անհատական արվեստանոցնե՞ր»
21.03.2014 | 11:58

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
(ՀՀ մշակույթի նախարար)

Վերջերս ԱԺ-ն ստեղծագործական միությունների վերաբերյալ օրենք ընդունեց, համաձայն որի, վերջիններս ոչ թե երկու, այլ չորս տարին մեկ պետք է համագումար անցկացնեն: «Ես կողմ եմ այդ փոփոխությանը: Անհասկանալի է, ինչո՞ւ բոլոր կազմակերպություններում չորս-հինգ տարին մեկ է ղեկավար ընտրվում, իսկ հասարակական կառույցներում` երկու: Մինչև փորձես ծրագիր իրականացնել, արդեն հաշվետվություն տալու և վերընտրվելու ժամանակն է գալիս»,- ասաց նախարարը:


-Նկարիչների միության օրինակով պիտի փաստել, որ երկար տարիներ այդ կառույցի ղեկավարը կարողանում է երկու տարին մեկ բարեհաջող ընտրվել:
-Դա այլ խնդիր է, կարող են սահմանափակումներ դրվել, թե մարդը քանի անգամ կարող է ընտրվել: Որոշ տեղերում կա այդպիսի արգելք: Եթե որոշվի, որ ստեղծագործական միությունների մասով էլ պետք է այդ սահմանափակումը դրվի, թող դնեն: Բայց ընտրության հարցն այդ զանգվածի իրավունքն է, դրա կարգավորումը, կարծում եմ, այնքան էլ նպատակահարմար չէ: Եթե մարդը երկու-երեք ժամկետ լավ է աշխատել, ու ստեղծագործող մարդիկ էլ համարում են, որ ճիշտ է վերընտրությունը, պիտի այդպես էլ վարվեն: Այսինքն, այստեղ հատուկ միջամտության խնդիր չեմ տեսնում: Այլ հարց է, որ մենք մեր սեփական ճիշտ կամ սխալ ընտրությունը փորձում ենք բարդել օրենքների վրա:
-Նկարիչների միության անդամներն այսօր ստանում են ընդամենը 28 հազար դրամ թոշակ, ինչն անգամ նվազագույն աշխատավարձից էլ քիչ է: Ինչպե՞ս պետք է ապրի նկարիչը, երբ միայն բարձրորակ ներկի, վրձինների գումարը գերազանցում է այդ թոշակը:
-Լավ նկարիչները եկամուտներ ունեն, աջակցության կարիք ունեցող հատվածի համար էլ կազմակերպվում են ցուցահանդեսներ, կատալոգներ են տպվում, անհատական ցուցահանդեսներ արվում: Բայց այսօր այդ արվեստը շուկայական դաշտում է, իսկ ում նպատակային պիտի աջակցել, արվում է: Օրինակ, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մի նախագիծ կար:
-Եթե չեմ սխալվում, դա իրագործելու համար պահանջվում է 42 մլն դրամ, որը դեռ նկարիչներին չի հատկացվել:
-Դա նախագիծ էր, որը քննարկվեց, և դրա իրագործման մոտեցումները փոխվեցին: Այդ ստեղծագործությունները պիտի ծնվեն:
-Մեր տեղեկություններով, որոշ նկարիչներ հրաժարվել են «ապառիկով» աշխատելուց, այսինքն, աշխատանքը ներկայացնելուց հետո միայն գումար ստանալուց:
-Կերպարվեստի գործը պետք է ստեղծվի, հետո միայն գումարի մասին խոսվի: Լավ գործն իր գնորդին կգտնի: Իսկ հաշվե՞լ եք, քանի անգամ ենք մրցույթներ անցկացրել, գումարներ տվել այդ աշխատանքների համար, հետո խնդիր է եղել, թե գնված աշխատանքներն ուր պետք է գնան: Անցյալ անգամ դրանք նպատակային հանձնեցինք ԼՂՀ թանգարանին: Այսօր խնդիր է արվեստի գործ ստեղծելը: Եթե այդպիսին եղավ, վստահ եմ, որ այն իր սպառողին կգտնի: Դա կլինի անհատ սպառողը կամ պետությունը: Այսօր այդ ոլորտը դժվարություններ ունի, բայց ամբողջովին շուկայական հարաբերությունների մեջ է: Ես այսօր այնպիսի հյուր չունեմ, որ Վերնիսաժից նկար չի գնում ու Հայաստանից տանում: Այդ շրջանառությունը կա:
-Նկարիչները Ձեզ մեղադրում են, որ այս ճյուղի զարգացման համար հովանավորներ չեք գտնում, համարելով, որ շատ գործարարների կարելի է շահագրգռել և նրանց ներդրումներն այս ուղղությամբ օգտագործել:
-Ո՞ր երկրում է մշակույթի նախարարը նկարիչների համար հովանավորներ գտնում: Ո՞Ւր տանեմ գործարարներին` անհատական արվեստանոցնե՞ր: Այդ նկարիչը, որ նման մեղադրանքներ է ներկայացնում, թող ասի` ո՞ր երկրի օրինակով է նման եզրահանգման եկել: Նման բան գոյություն չունի: Խնդիրն այն է, որ մեզ մոտ մինչև հիմա Խորհրդային Միության չափանիշներով են առաջնորդվում: Այսինքն, պետությունն ինքը պիտի վճարի կտավի ստեղծման համար և դրա գնորդը դառնա: Չկա աշխարհում նման բան:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ