«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

ՈՒղեվարձի թանկացման դեմ բողոքելու ճիշտ օրը չէին ընտրել

ՈՒղեվարձի թանկացման դեմ բողոքելու ճիշտ օրը չէին ընտրել
25.04.2014 | 19:03

Չնայած ուղեվարձի թանկացման հետ կապված քաղաքապետարանը դեռ հստակ որոշում չի կայացրել, սակայն երեկ Ավետիսյան փողոցում սակավաթիվ երիտասարդներ երեկոյան ակցիա էին կազմակերպել և, պաստառներով ճամփեզրին կանգնած, մեքենաների վարորդներին հորդորում էին վճարել «100 դրամ»:

Նախ հետաքրքիր էր ով էր երիտասարդներին հուշել Եղեռնի զոհերի հիշատակման օրը նման ակցիա կազմակերպել այն դեպքում, որ դեռևս հստակ որոշում չկա: Նույն բանը մեծ հաջողությամբ կարելի էր իրականացնել այսօր: Հետո էլ թիրախը երիտասարդ ցուցարարները, թերևս ճիշտ չէին ընտրել, քանի որ ավտոմեքենաների ոչ բոլոր վարորդներին կհետաքրքրեր, երթուղայինի ուղևորի ամենօրյա «դարդուցավը»:
Կա ևս մեկ տարբերակ. երիտասարդները մի քայլ առաջ են մտածում ու հավանաբար տեղյակ են քաղաքապետարանի առաջիկա քայլերից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ