Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ստամբուլում հայկական նոր դպրոց է կառուցվում

Ստամբուլում հայկական նոր դպրոց է կառուցվում
26.05.2014 | 11:44

Ստամբուլի հայ համայնքը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նոր դպրոց է կառուցում։ Haber 10 կայքը գրել է, որ Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում կառուցվող դպրոցի նոր շենքը սեպտեմբերից իր դռները կբացի աշակերտների առաջ։ Դպրոցը նախատեսված է 500 աշակերտի համար։
Օսմանյան կայսրության տարիներին Ստամբուլում բազմաթիվ հայկական դպրոցներ կային, որ հանրապետության հիմնադրումից հետո մեկը մյուսի հետևից փակվեցին։
Այժմ Ստամբուլում 19 հայկական դպրոց կա, 6-ը պատկանում է կաթոլիկ համայնքին։ Դպրոցներում սովորող աշակերտների ընդհանուր թիվը 3000 է։ Հայկական դպրոցի կառուցման ծախսերը հոգում է Պոլսի հայ համայնքը։
Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի տնօրեն Մեսութ Օզդեմիրը մեկնաբանել է նոր դպրոց կառուցելու անհրաժեշտության մասին լուրը։ «Մեր դպրոցը 170 տարեկան էր։ Մենք 400 աշակերտ ունենք և ցանկանում ենք նրանց ավելի լավ, ժամանակակից և արդիական հնարավորություններ ունեցող դպրոցում կրթել»,-ասել է նա։

Դիտվել է՝ 1618

Մեկնաբանություններ