Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Արտաքին քաղաքականությունը լցրել են անհասկանալի նյութով

Արտաքին քաղաքականությունը լցրել են անհասկանալի նյութով
09.06.2014 | 13:39

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարկ համարեց իշխանություններին հիշեցնել, որ իր ղեկավարման տարիներին, երբ Հայաստանը մտնում էր Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Ղարաբաղի հարցը ևս առկա էր:

«Խնդիրը շատ պարզ էր, երբ որ ես գնացի Շվեյցարիայում հանդիպման ու այնտեղ մեզ ուզում էին ընդհանրապես գործընթացից դուրս հանել, մենք հարց դրեցինք՝ լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհն ասում է՝ դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ի՞նչ են ուզում: Նույն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին՝ կբացե՞ս ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղն առևտուր անի աշխարհի հետ: Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ: Այսինքն՝ Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է: Էս հարցը արտգործնախարարը պիտի իմանա, որպեսզի իմանա, պիտի գա ինձանից հարցնի, էն մարդկանցից, որոնք բանակցել են: Պիտի հարցնի՝ էդ ո՞նց ա` հայկական դրամն օգտագործվում ա Ղարաբաղի տարածքում, իսկ հայկական դրամն աշխարհի բոլոր երկրների բորսաներն ընդունում են վճարման: Պետք է հարցնեն, սովորեն ու վազեն էն մոմենտին, երբ որ նախագահը խոսում էր, նախագահի ականջին դա հուշեին: Սա նշանակում ա պրոֆեսիոնալ աշխատանք: Թե չէ բերել են մինիստրությունները լցրել են անհասկանալի մի նյութով, և ուզում են, որ էդ նյութն արտաքին քաղաքականություն անի: Այդպես չի լինում»,- հայտարարեց Հրանտ Բագրատյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ