Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կիսելյովին լուրջ չի վերաբերվում

Կիսելյովին լուրջ չի վերաբերվում
13.06.2014 | 18:20

ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար Կիսելյովի հայտարարություններն արժևորված չեն: Այս մասին Վահրամ Բաղդասարյանն ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ: «Ռուսներն իրենք կարող են մեզ աջակցել, որ ռուսաց լեզվի մասով մեր ծրագրերը մենք առաջ տանենք: Մենք շահագրգռված ենք, որ մեր նոր սերունդը շատ լեզուների տիրապետի: Իսկ ինչ մնում նման խոսակցություններին, թե տաքսիստը չի կարողանում ռուսերեն խոսել, ես դրան ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում և նշանակություն չեմ տալիս: Ես բացակա եմ եղել, թե չէ պատասխանն իմ կողմից անմիջապես կհնչեցվեր»,-նշեց պատգամավորը:

Ավելին, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, այդ հայտարարությունները պիտի դիտել որպես մի անհատի կարծիք, ոչ թե պետության կողմից լիազորված անձի, որին անձամբ ինքը «լուրջ» չի վերաբերվում: Իսկ ճոխ ընդունելության առումով էլ Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ. «Ես չեմ կարծում, որ ընդունելությունն այդքան մեծ է եղել, պարզապես ԱԺ փոխնախագահն ի պաշտոնե, քանի որ հայ-ռուսական հանձնաժողովի նախագահն է, ընդունեց: Ընդհանրապես հյուրընկալությունը լավ բան է: Իսկ նման ճոխություններ, որը դուք եք ասում, ես չեմ նկատել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ