Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նկատողություն և տուգանք

Նկատողություն և տուգանք
09.07.2014 | 18:58

«ԱՎԲ Գրուպ», «Գրետա Սահակյան» ԱՁ, «Նինա Զարդարյան» ԱՁ, «Սանտեխնիկա-96» ընկերություններում ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել: Այսօր այս մասին ասվել է հանձնաժողովի նիստում: Պարզվել է, որ այս ընկերություններն անիրական կամ կեղծ զեղչերի միջոցով փորձել են մոլորեցնել սպառողներին: Իրականում վերջիններս ինքնարժեքով վաճառք չեն իրականացրել, իսկ զեղչերն էլ եղել են խիստ սահմանափակ թվով հագուստի տեսականու համար: Համաձայն օրենքի, ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսևորում:
Բայց քանի որ այս «խախտողները» փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, իսկ շուկային և սպառողների շահերին հասցված վնասը մեծ չէ, ՏՄՊՊՀ նիստում որոշվել է նրանց տալ խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Ի դեպ, հանձնաժողովը շարունակելու է հետևողական լինել այս հարցում, քանի որ ամառային ամիսներին զեղչերի մասին հաճախ են հիշեցնում խանութները:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ էլ անբարեխիղճ մրցակցության պատճառով տուգանվել է «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը: Չնայած ընկերության գովազդին. «Ցարսկի պրոդուկտ». թարմ տեղական հումք, բնական բաղադրիչներից», այն իրականությանը չի համապատասխանում: Չի հիմնավորվել, որ հումքը տեղական արտադրության է:
ՏՄՊՊՀ-ն որոշել է հասույթի 1 տոկոսի չափով տուգանել «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությանը և հանձնարարել անմիջապես վերացնել խախտումը՝ փոխելով արտադրանքի պիտակները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ