Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Եռյակը «ճաքեր» է տալիս

Եռյակը «ճաքեր» է տալիս
21.11.2014 | 17:54

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի հաստատեց, որ եռյակում տարաձայնություններ կան, ու այն չի կարելի դիտել որպես մեկ միասնական միավոր: «Միաժամանակ պետք է ասեմ, որ հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ: Հոկտեմբերին եռյակը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, անցկացրին երկու հրապարակային հավաք: Շատ լավ հավաքներ էին, ժողովուրդը լիցքավորվեց: Միաժամանակ մենք պետք է ունենանք տղամարդկություն՝ ասելու, որ կան որոշ հարցեր, որոնք մնում են բաց՝ հրապարակային գործունեության շարունակականության, շարժման սկզբունքների հրապարակայնացման, որոշումների կայացման անհրաժեշտության հարցերը: Մինչև հիմա չկա վերջնական համաձայնություն, չկա հռչակագիր, հուշագիր»,- ասել է Հովհաննիսյանը, որի հայտարարած «հռչակագրին» ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն շատ անտարբեր վերաբերվեցին:
Փաստորեն, «երրորդն ավելորդ է» սկզբունքով եռյակում «ավելորդի» կարգավիճակ ունի «Ժառանգությունը»: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը միմյանց «արժեն» այնքան, որ մեկը «օգտագործում» է մյուսին` քաղաքական իր նկրտումներից ելնելով: «Ժառանգությունը» «անկախ հանրապետություն» է ու առաջնորդվում է հուշագրերով ու «սեփական տղամարդկությամբ»: Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանի և մյուս երկու առաջնորդների հայացքները արմատապես տարբերվում են: Այնպես որ, հնարավոր չէ այս երեքին «տեղավորել» միևնույն «կաթսայի» մեջ, որքան էլ երկրի դարդը «ծանրացած» լինի նրանց սրտերին:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը եռյակի ուժերին մեղադրել է նաև «գործարքների» գնալու մեջ` հայտարարելով, որ «արդեն ճշմարտության պահը հնչել է, կոչ են անում, որ բաց, հրապարակային, ժողովրդին հաշվետու եղանակով հասնեն հետագա գործողությունների վերաբերյալ համաձայնության»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ