Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Այլընտրանքից ընդդիմություն դառնալը տարօրինա՞կ է»

«Այլընտրանքից ընդդիմություն դառնալը տարօրինա՞կ է»
20.03.2015 | 01:18

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ)


-ԲՀԿ-ն լքածներից ոմանք իրենց քայլը բացատրում էին Գագիկ Ծառուկյանի հեռացմամբ, ոմանք էլ չեն ցանկացել գործող նախագահի հետ աշխատել: Ձեզ ի՞նչն է պահում նոր ԲՀԿ-ում:
-Ես ԲՀԿ վարչության անդամ եմ, ու ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել: Իհարկե, ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարվելը շատ անսպասելի ու դժվար էր, բնականաբար, ոչ մեկս նման կանխատեսում անգամ չի ունեցել: Կուսակցությունից ու խմբակցությունից հեռացած մարդկանց որոշմանը հարգանքով եմ վերաբերվում: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր անելիքը` ունենալով նախասիրությունների իր շրջանակը: Ես ինքս եմ որոշել մնալ կուսակցությունում:
-Ծառուկյանի հեռանալուց հետո կուսակցության փայլը չի՞ «խամրել»:
-Անշուշտ, Գագիկ Ծառուկյանի դերը ԲՀԿ-ում անգնահատելի է եղել, ու բավականին բարդ է լինելու առանց նրա:
-Դուք, ինչպես նշել եք, դեռ քաղաքական դիրքորոշումների հստակեցումների փուլում եք: Հնարավո՞ր է արմատական ընդդիմադիր քաղաքական ուժ դառնաք:
-ԲՀԿ-ն երբեք չի եղել արմատական ընդդիմադիր ուժ: Այդ առնչությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք կուսակցությունում քննարկումներից հետո: Իսկ թե ինչպիսի ընդդիմություն ենք, ճիշտ կլինի ժողովուրդը որոշի:
-Այլընտրանքից մեկ օրում ընդդիմություն դառնալը տարօրինակ չէ՞ր:
-Ինչո՞ւ եք տարօրինակ համարում: Մարդիկ մեկ օրում իշխանությունից դառնում են ընդդիմություն և հակառակը: Այլընտրանքից ընդդիմություն դառնալը տարօրինա՞կ է: Մեր հասարակությունը վաղուց էր սպասում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա:
-Գագիկ Ծառուկյա՞նն էր խանգարում ընդդիմություն դառնալուն:
-Ձեր հարցերի ենթատեքստը հասկանում եմ՝ ուր է տանում, եկեք այսքանով ավարտենք:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ