Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԼՂՀ-ում կոալիցիա է ձևավորվում

ԼՂՀ-ում կոալիցիա է ձևավորվում
15.05.2015 | 00:29

ԼՂՀ ԱԺ ընտրություններից հետո քաղաքական ուշագրավ զարգացումներ են ընթանում: Հաղթած կուսակցություններն սկսել են օրենսդիր իշխանություն ձևավորելու բանակցությունները, ինչն արդեն վերջնական փուլում է: Նկատենք, որ մինչ այս Արցախում երբեք չի եղել կոալիցիոն իշխանություն, իհարկե, երկու-երեք կուսակցություն համագործակցել է, բայց դա փաստացի բնույթ չի կրել: Վարչապետ Արա Հարությունյանի ղեկավարած «Ազատ հայրենիքի», ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդական կուսակցության և ՀՅԴ-ի միջև եղել է ներքին համագործակցություն, սակայն դրա մասին վկայող փաստաթուղթ չի ստորագրվել:
Այս ընտրություններից հետո առաջին անգամ, մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ, երկու կուսակցություն` «Ազատ հայրենիքը» և Արցախի ժողովրդական կուսակցությունը, մտադիր են կոալիցիա կազմել, այսինքն, Ղարաբաղում վարչապետը և ԱԺ նախագահը կոալիցիոն կառավարություն են ձևավորելու: Փաստորեն, ՀՅԴ-ն դուրս է մնում այս գործընթացից: Սա, մեր աղբյուրի պնդմամբ, պայմանավորված է վարչապետի և ՀՅԴ-ի միջև առկա հակասություններով: Երկու տարի անց ԼՂՀ նախագահի ընտրություններն են, և քաղաքական ուժերը մտադիր են առավել վստահելի թիմ ունենալ:
Վերադասավորումների այս փուլում խիստ անորոշ է ՀՅԴ-ի «կարգավիճակը»: Մինչ այս ՀՅԴ-ն իշխանության հետ, այսպես ասած, «ազատ ռեժիմով» էր համագործակցում` երբեմն ընդդիմադիր «սրացումներով», երբեմն էլ իշխանամետ «քայլքով»: Այժմ, երբ հստակեցվում է դաշտը, ի՞նչ է անելու դաշնակցությունը: Արթուր Աղաբեկյանը կա՛մ պիտի մնա իր տեղում, կա՛մ էլ հայտարարի ընդդիմություն լինելու մասին: Վերջին տարբերակը քիչ հավանական է, քանի որ գործարար թելերով կաշկանդված Արթուր Աղաբեկյանին ընդդիմադիր դաշտում պատկերացնելը շատ դժվար է: Ոչ վաղ անցյալում Հայաստանում էլ իշխանության թողտվությամբ հարստացած գործարարն ուզում էր ընդդիմություն դառնալ: Դարձա՞վ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1579

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ