Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սև ամպեր՝ Կարեն Ճշմարիտյանի գլխին

Սև ամպեր՝ Կարեն Ճշմարիտյանի գլխին
25.05.2015 | 21:01

Կառավարության վերջին նիստում վարչապետը համոզվածություն հայտնեց, թե տարեվերջին տնտեսական աճ ենք արձանագրելու։ Մենք էլ հավելենք, որ Հայաստանի տնտեսությանը առնվազն խոշոր ներարկում է պետք, որպեսզի իրավիճակը շտկվի վարչապետի խոստացած տարբերակով: Չնայած տնտեսական անկման մասին խոսում էին Վաչե Գաբրիելյանը, Վախթանգ Միրումյանը, բայց, մեր աղբյուրի փոխանցմամբ, տխուր օրեր են սպասում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին:

Կառավարության պահանջն այս նախարարը, ըստ էության, չի կարողանում կատարել. Հայաստանում ներդրումներ չեն արվում: Էկոնոմիկայի նախարարը ոչ մի կերպ չի հաջողում այս ոլորտում: Չի բացառվում, որ առաջիկայում Կարեն Ճշմարիտյանը, իր «ուսերին» կրելով կառավարության ձախողված տնտեսական քաղաքականության ծանր բեռը, հրաժեշտ տա պաշտոնին: Նույն աղբյուրի պնդմամբ, նախարարից ազատվելու հարցով վարչապետը նաև նախագահին է դիմել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ