Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»

«Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր  կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»
21.07.2015 | 00:02

«Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Մեկ մարդը Հայաստանում երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»,- այս տեսակետը սահմանադրական բարեփոխումների մեկնարկին հայտարարեց Սերժ Սարգսյանը: Չերչիլն ասում էր, թե լավն է այն քաղաքական գործիչը, ով ասում է, թե ինչ տեղի կունենա մեկ տարի հետո, իսկ մեկ տարի հետո բացատրում, թե ինչու դա տեղի չունեցավ:
Սա, թերևս, շատ դիպուկ է այս պարագայում, երբ, մի կողմից, գործող նախագահը վստահեցնում է, որ երկրի ղեկավար օղակներում չի լինելու, սակայն իր թիմի «ամենաիրազեկները» պնդում են, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության մեջ: Ավելին, ըստ մեր աղբյուրի, բազմաթիվ ձևեր կան, որոնք անկասկած կկիրառվեն, և Սարգսյանը նորից կմնա իշխանության կարևոր օղակում: Նույն աղբյուրի փոխանցմամբ, խորհրդարանական սահմանադրության ընդունման պարագայում մեծ է հավանականությունը, որ վարչապետ լինելու է գործող նախագահը` Սերժ Սարգսյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ