Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Տեղական արտադրողին «զոհելու» են

Տեղական արտադրողին «զոհելու» են
27.10.2015 | 12:39

«Շուտով ԱԺ-ում սկսելու ենք Լֆիկի շահերը պաշտպանել»,- մեզ հետ զրույցում հեգնեց ԱԺ պատգամավորներից մեկը, նկատի ունենալով այս քառօրյայում քննարկվելիք «Ակցիզային հարկի» մասին նոր նախագիծը: Այս խնդրահարույց նախագծով Հայաստանում ներմուծվող որոշ ապրանքներ բավականին էժանանալու են, սակայն՝ որակի հաշվին և ի վնաս տեղական արտադրողի: Այսինքն, տեղական արտադրողը չի կարող դիմանալ այս մրցակցությանը, որովհետև իր ապրանքը ներմուծվածի համեմատ բավականին թանկ է լինելու:

Այս ապրանքների թվին է պատկանում օղին: Խմիչք արտադրող հայաստանյան գործարանները հայտնվելու են անելանելի վիճակում, քանի որ դրսի օղին ողողելու է շուկան, իսկ իրենք չեն կարողանալու յուրացնել տեղական արտադրանքը: Այս նախագծի ընդունմամբ մեծ թվով մարդիկ կզրկվեն աշխատանքից: «Խաղողը հիմա չեն կարողանում, չէ՞, հանձնել, այս օրենքն ընդունելուց հետո ընդհանրապես չեն կարողանալու: Եթե Ռուսաստանը բերի էստեղ էժան վաճառի, անգամ հայ արտադրողները կոնյակի սպիրտը Ռուսաստանից կառնեն»,- նշեց մեր աղբյուրը:
Բնականաբար, մեծամասնությունն այս նախագիծն անցկացնելու է հօգուտ մեր եղբայրական Ռուսաստանի և ԵԱՏՄ շահերի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ