«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Հիմա էլ Կուտոյանը

Հիմա էլ Կուտոյանը
09.02.2016 | 01:15

Օրերս Գեորգի Կուտոյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Չնայած մամուլում տեղեկություն հայտնվեց, թե իշխանությունները նրան պատրաստում են որպես ապագա գլխավոր դատախազ, սակայն մեր աղբյուրն այլ պայմանավորվածության մասին տեղեկացրեց, համաձայն որի, Կուտոյանը որոշ ժամանակ անց պետք է զբաղեցնի ԱԱԾ-ի պետի պաշտոնը: Այս կառույցի հավանական թեկնածուներն այնքան շատ են, որ Գեորգի Կուտոյանի հարցում էլ, ամենայն հավանականությամբ, անհամաձայնություններ կլինեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ