Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սեպտեմբերից ավագ դպրոցը «կբեռնաթափվի»

Սեպտեմբերից ավագ դպրոցը «կբեռնաթափվի»
10.06.2016 | 08:26

Երբ ՀՅԴ-ն իշխանության պատասխանատվությունը կիսեց ու պաշտոններ ստանձնեց, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պաշտոնավարումից քիչ անց` առաջին ասուլիսում, նախորդից ժառանգած երկու հարց առանձնացրեց:


«Կա ամերիկյան, ռուսական, ֆրանսիական, գերմանական կրթություն: Մենք պետք է կարողանանք ներդնել կրթության մեջ հայկական տեսակը, ու սրանք վերամբարձ խոսքեր չեն: Մենք կրթական շղթայի մեջ ունենք երկու օղակ, որոնք չեն կարողանում ինքնահաստատվել: Դրանցից մեկն ավագ դպրոցն է: Այն պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան, ավարտելով հիմնական դպրոցը, կարողանա նախնական մասնագիտություն ձեռք բերել: Այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա ավագ դպրոցում, թույլ չի տալիս, որ այն կատարի իր առաքելությունը»,- հայտարարեց ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ` հավելելով, որ առաջիկայում մասնագիտական և հասարակական քննարկումներ են կազմակերպվելու:


Կրթական համակարգում ավագ դպրոցների խնդիրն ամենաշատն է հուզում հանրությանը: Սա այն հարցն է, որի առնչությամբ քննադատությունների, մտահոգությունների պակաս չկա: «Իրատեսն» արդեն մեկ անգամ անդրադարձել է խնդրին` ներկայացնելով մասնագիտական դիտարկումներ: Ամիսներ անց ԿԳ նախարարից փորձեցինք պարզել, թե ինչ քայլեր են հետևել իր հայտարարությանը: «Ավագ դպրոցի առնչությամբ ձևավորված է չափորոշիչային հանձնախումբ: Մինչև հունիսի վերջը ավագ դպրոցի վերաբերյալ կնախանշենք կոնկրետ քայլեր, որոնցով կառաջնորդվենք հաջորդ տարվանից: Խոսքն ավագ դպրոցների բեռնաթափման մասին է»,- վստահեցրեց նախարարը, շեշտելով, որ կան նաև երկարաժամկետ գործողություններ, որոնք պետք է ազգային կրթական ծրագրի ընդունումից հետո իրականացվեն: Այսինքն, ավագ դպրոցի չափորոշիչների հստակեցում, այն է` ինչպես պետք է դասավանդվի 10-11-րդ դասարաններում, ինչ առարկայախումբ պետք է բեռնաթափվի, որը` որ դասարաններում: Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ այսօր հարցի առնչությամբ վերջնական քննարկում կլինի և կհստակեցվեն քայլերը:


Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ նախարարի, մագիստրոսական կրթությունն է, որը որակական առումով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրիատի կրթությունից. «Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրիատը բացարձակ բարձրագույն կրթություն է, դա նշանակում է, որ ուսանողը մագիստրատուրա գնալով, պետք է ստանա նոր որակ, ձեռք բերի նոր գիտելիքներ: Շատ անգամ մագիստրատուրայում ծախսում ենք ավելորդ երկու տարի, որովհետև չենք տալիս որակ: Երկրորդ խնդիրն այն է, որ այն ուղիղ կապ չունի աշխատաշուկայի հետ»:


Այս առնչությամբ ի՞նչ է արվել: «Բարձրագույն կրթության օրենքն արդեն պատրաստ է, հավանաբար մինչև հունիսի վերջ կավարտենք աշխատանքներն ու կներկայացնենք հրապարակային քննարկումների: Բոլոր խոստումները հերթով իրականացվելու են»,- հավաստիացրեց Լևոն Մկրտչյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/social" rel="nofollow">Սոցիալական
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 01.08.2025