Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒմ հետ է լինելու «Ամարասի Արթուրը»

ՈՒմ հետ է լինելու «Ամարասի Արթուրը»
01.11.2016 | 00:52

Օրերս հայտնի դարձավ, որ գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուրը»), մի քանի քաղաքացիական նախաձեռնությունների հետ, մտադիր է նոր ուժ ստեղծելու։ Այս շարժման մեջ լինելու են նաև հայտնի մտավորականներ, որոնք բավականին կոշտ դիրքորոշում ունեն իշխանության հանդեպ։ Մեր տեղեկություններով, թեև Արթուր Ալեքսանյանի հարաբերությունները վատ չեն իշխանության ներկայացուցիչների հետ, բայց նա չի ցանկանում իշխանական «պրոյեկտ» դառնալ։

Ավելին, չնայած նախաձեռնության հեղինակները պնդում են, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն հարում, և իրենց նպատակը սփյուռքի ներգրավվածության մեծացումն է, իրականում այս ուժը, ինչ-որ պահից սկսած, քաղաքական պայքարի մեջ է մտնելու և սատարելու է ընդդիմադիր բևեռներից մեկին։
Ի դեպ, հավելենք, որ Արթուր Ալեքսանյանը և Սեյրան Օհանյանը մտերիմներ են։ Այնպես որ, մեծ է հավանականությունը, որ այս ջերմ հարաբերությունները կհամատեղվեն նաև քաղաքական պայքարում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ