«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ինտրիգային երանգներով

Ինտրիգային երանգներով
23.06.2017 | 08:39

Կառավարության նոր ծրագրի քննարկումը «Ելք» դաշինքի ջանքերով որոշակի ինտրիգային երանգներ ստացավ: Եվ տվյալ դեպքում խոսքը ոչ այնքան 2018 թ. վարչապետին առնչվող հարցապնդումներին է վերաբերում, որքան ընդդիմադիր ուժի կողմից վարչապետի հնարավոր թեկնածուների անունների հրապարակմանը:


Մասնավորապես հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում երկու անգամ որպես վարչապետի թեկնածու հիշատակեց Վիգեն Սարգսյանին: Գուցե սա այդքան տարօրինակ չհնչեր, եթե չլինեին երկար ժամանակ քաղաքական դաշտում շրջանառվող խոսակցությունները, թե մեր ընդդիմադիր որոշ ուժեր բավական սերտ կապերի մեջ են իշխանական շրջանակների հետ: Այդ կապերը երբեմն այնքան սերտ են, որ տվյալ ընդդիմադիրներն ավելի շատ են տեղեկացված որոշ իշխանավորների հավակնություններից, քան իշխանության ներկայացուցիչների մեծ մասը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ