Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Գծերից» լրիվ ընկել է

«Գծերից» լրիվ ընկել է
20.09.2017 | 16:43

Վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաշատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել: Նա Արարատի ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Բենիամինյանն է: Թեև քաղաքապետի ընտրություն նախատեսված է նոյեմբերին, բայց ակնհայտ է, որ քաղաքապետ դառնալու է ՀՀԿ-ի այս թեկնածուն: Սա են ապացուցում ՏԻՄ բոլոր ընտրությունների արդյունքները, երբ պարզ է դառնում, որ ում կողքին կանգնում է ՀՀԿ-ն, նրան էլ քաղաքագլուխ են «դարձնում»:


Սակայն այս քաղաքը յուրահատուկ է, քանի որ այն համարվում է նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի «տարածքը», որը, փաստորեն, որոշեց լրիվ զենքերը վայր դնել և հեռու կանգնել նաև այս ընտրություններին մասնակցելուց: Սպասվում էր, որ նախկին վարչապետ Աբրահամյանը կռիվ է տալու հարազատ քաղաքում, որ իր թեկնածուն լինի քաղաքապետ: Սակայն Հովիկ Աբրահամյանը վարչապետի աթոռը զիջելուց հետո կամաց-կամաց հեռացավ քաղաքական կյանքից, ըստ մամուլի տեղեկությունների, վաճառեց անգամ բիզնեսներն ու կապիտալը երկրից դուրս հանեց:


Չնայած նրա որդին` Արգամ Աբրահամյանը, պատգամավոր է ընտրվել աներոջ` Գագիկ Ծառուկյանի խմբակցությունից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կարող է որպես Արտաշատի նախկին քաղաքապետ իրավիճակ փոխել ընտրություններում: Ավելին, «Ծառուկյան» խմբակցությունն ընդդիմադիր ուժ է համարվում: Ասել է` իսպառ վերանում է այսպիսի «ընդդիմադիրների» ակտիվ դերակատարումը ընտրությունում, ինչ անենք, որ հարազատ քաղաքն է ու այնտեղ էլ ժամանակին տերուտիրական են եղել: Փոխվել են և ժամանակները, և մարդկանց դիրքորոշումները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ