Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Իսկական» ընկերը

«Իսկական» ընկերը
29.09.2017 | 01:55

Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են: Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»: Պարզվում է՝ քաղաքականության մեջ ընկերությունը վերջանում է այնտեղ, որտեղից սկսվում են կոալիցիոն պայմանավորվածությունները:


Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքի անդամների վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն այն է, որ Կարեն Կարապետյանը չի ցանկանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի «ամուսնությունը»: Նախագահի հետ զրույցում Կարեն Կարապետյանը խիստ բացասական է վերաբերվել ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարին: Սա, անշուշտ, չէր կարող Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, ուստի արտաքուստ նա կմնա Կարեն Կարապետյանի ջերմ ընկերը, իսկ խմբակցությամբ` «ոխերիմ թշնամին»:

Բաքվում կայացած համաժողովին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի մասնակցությունը բավական մեծ արձագանք ունեցավ: Եթե այլ երկրում հայ օրենսդիրները մասնակցեին կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման վերաբերյալ համաժողովին, հազիվ թե որևէ մեկի ուշադրությանն արժանանար սույն հանգամանքը: Իրենց այցին հատուկ կարևորություն հաղորդեց նաև Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան տիրույթում պարբերաբար սելֆիներ տեղադրելով: Սա, անշուշտ, չէր կարող խորհրդարանական ընդդիմադիրների աչքից վրիպել:


Խորհրդարանում տեսնելով Արմեն Աշոտյանին՝ Նաիրա Զոհրաբյանը հեգնեց ու մի քանի անգամ բարձր տոնով ասաց. «Սելֆիի ձող»: «Տակ չմնաց» նաև ՀՀԿ-ականը. «Նախանձդ մի քիչ զսպիր»: Իսկ Զոհրաբյանին, իհարկե, դժվար է սաստել: «Ոչ Բաքուն եք գրավել, ոչ Ղարաբաղի խնդիրը լուծել, էստեղներս հասցրիք»,- շարունակեց «Ծառուկյան» դաշինքի անդամն ու հեռացավ` չսպասելով Աշոտյանի հակահարվածին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ