Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Իզուր ժամանակ է կորցնում

Իզուր ժամանակ է կորցնում
09.02.2018 | 04:05

«Հայաստանն Անգլիա չէ, որ քաղաքական նման մշակույթը նորմալ դիտարկվի: Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ էնտեղից եկել-հասել է էստեղ, ուրեմն նախագահ դառնալու հստակ համաձայնությունը վաղուց է տվել, իսկ հանդիպումները... դե Եվրոպայից եկած մարդ է, էլի»,- մեր հարցին` թե ոչ պաշտոնական «քարոզարշավից» հետո հնարավո՞ր է, որ Արմեն Սարգսյանը մերժի ՀՀԿ-ի առաջարկը, ասաց հանրապետական մեր աղբյուրը: Նրա կարծիքով՝ հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը պերճախոս չէ, բայց նույնիսկ այն գաղափարները, որ առաջ է քաշում, իրականացնելու իրավական հիմքերը չունի:

Ըստ սահմանադրության, նա ոչ մի էական խնդիր լուծելու լիազորություն չունի, միայն խորհրդարանի և վարչապետի որոշումները «դակողի», այն է՝ ստորագրողի իրավունք է ունենալու: Ավելին, մայր օրենքում այնպիսի ձևակերպում է տրված, որ նույնիսկ առանց նրա ստորագրության էլ բոլոր օրենքները կարող են վավերական համարվել: Այսինքն, եթե ԱԺ-ի որևէ օրենք նախագահը երեք օրում չի ստորագրում կամ ՍԴ չի ուղարկում, երեք օր հետո օրենքը «մեխանիկորեն» համարվում է ընդունված և կիրառելի: Այնպես որ, «տուրնեի» անհրաժեշտություն չկար, միևնույն է, Արմեն Սարգսյանն այդ հանդիպումներում հնչած մտահոգություններն իրավականորեն ձևակերպելու և լուծումներ տալու իրավասությունը չունի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ