Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սկսվեց հիասթափության շրջանը

Սկսվեց հիասթափության շրջանը
10.05.2018 | 22:12

Նիկոլ Փաշինյանը նշանակեց ուժային կառույցների ղեկավարներին: Ոստիկանապետ նշանակվեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետ՝ Արթուր Վանեցյանը: Երկուսն էլ իրենց համակարգում բազմամյա փորձ ունեցող կադրեր են, ասել է՝ Փաշինյանը չի ցանկացել այդ երկու համակարգերում էլ ցնցումներ առաջացնել և նոր մարդկանց բերել: Որքան էլ հանրային սպասելիքներն այս նշանակումներով չեն արդարանա, քանի որ մասնավորապես Վալերի Օսիպյանը, որ հայտնի է, որպես «ցույցերը ցրող», չի կարող դրական ընկալվել հատկապես տարբեր ժամանակներ ցույցերի ելած քաղաքացիների կողմից:
Սակայն այս շարժման ժամանակ Վալերի Օսիպյանը մի առանձնահատուկ սիրով ու համերաշխությամբ էր ուղեկցում Նիկոլ Փաշինյանին ու նրա շարժման անդամներին: Սա նկատելի էր նաև քաղաքացիներին։ Նրանք տեսնում էին Փաշինյան-Օսիպյան ջերմ հարաբերությունները, զրույցները, ձեռքսեղմումները, փաստորեն, նրա ծառայություններն անհատույց չմնացին:


Մի հանգամանք ևս. սկսվում է հիասթափության շրջանը: Կադրերի նշանակումից հետո շատերը չեն համաձայնի Փաշինյանի հետ, ոմանք կսկսեն կասկածել, թե այդ մարդկանցով հնարավոր կլինի նոր Հայաստան կերտել: Բայց նաև պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն իր կողքին չունի այն կադրային մեծ բազան, որը կարող է, այսպես ասած, սպասարկել տարբեր ոլորտներ: Այդ առումով նա խնդրի առաջ է կանգնած և կամա թե ակամա ընտրելու է համակարգում աշխատող մարդկանց՝ ըստ իր ճաշակի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ