Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչու եք ձեզ «սարուձոր» տալիս

Ինչու եք ձեզ «սարուձոր» տալիս
22.10.2018 | 19:45

Այսօր ողջ օրը քաղաքական ուժերն իրար դեմ գրոհ կազմակերպելուց, ԱԺ ամբիոնը թատերաբեմ դարձնելուց հետո եզրափակիչ ակտում տապալեցին ԸՕ-ի քվեարկությունը: Կողմքվեարկեց 56 պատգամավոր, այնինչպետքէր 63 ձայն։ Տապալողը բնականաբար ՀՀԿ-ն էր: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հերթական անգամ գնում իրավիճակը խճճելու, լարելու ճանապարհով: Ո՞րն է նրա շահը: Միթե պարզ չէ, որ այս քայլը հերթական անգամ հանրային դժգոհություն ու հիասթափության է առաջացնում:

Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն կարծես կորցնելու ոչինչ չունի և գնում է մինչև վերջ ինքաոչնչացման ճանապարհով: Միթե ակնհայտ չէ, որ արդեն չունեցած վարկանիշի պարագայում, սա հզոր հարված է: Ինչի? է ձգտում ՀՀԿ-ն` պահպանելով նախկին ընտրակարգը: Դրանով պահպանվում է ռեյտինգային ընտրակարգը, սակայն ողջ զավեշտ այն է, որ ՀՀԿ-ից առաջինը նավը լքեցին հենց ռեյտինգայինով ընտրված պատգամավորները: Հիմա ռեյտինգայինը պահպանում եք որ ի՞նչ: Էլի հո՞ւյս ունեն, որ նրանք կհամախմբվեն իրենց շուրջ: Իսկ միթե փորձը ցույց չի տվել, որ այդ պատգամավորներն այնտեղ են, որտեղ իշխանությունը: Էլի ինչու եք ձեզ «սարուձոր» տալիս:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ