Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ոչ ոք աշխատել չի ուզում

Ոչ ոք աշխատել չի ուզում
25.12.2018 | 00:44

Հետընտրական շրջանում, երբ իշխանությունը պետք է ձեռքերը «քշտած» սկսի գործ անել, էլի մի բան խանգարում է։ Հիմա էլ ասում են` սպասեք, տեսնենք ինչպիսի կառավարություն է ձևավորվում։ Ոչ մի ոլորտի համար կոնկրետ պատասխանատու չկա, մարդկանց հուզող հարցերը կարող են ամիսներով օդում կախված մնալ, քանի որ նախարարն այն գցում է տեղակալի վրա, տեղակալը՝ վարչության պետի, վերջինս էլ կրկին ուղղորդում դեպի նախարար։ Այս շրջապտույտի մեջ քաղաքացին գտնում է իր միակ «փրկչին», նամակ է գրում կառավարության ղեկավարին։ Բայց ու՞ր էր, թե դրանով խնդիրը կարգավորվեր. կառավարությունում էլ տեսնում են, թե որ ոլորտին է առնչվում հարցը, միանգամից վերահասցեագրում են նամակն այդ նախարարություն։ ՈՒ այստեղ էլ աշխատում է հին, արդեն ծանոթ, միմյանց վրա գցելու փորձված մեխանիզմը։ Ժամանակավոր պաշտոնակատարներն անցած 7-8 ամիսներին էին ժամանակավորի կարգավիճակում, էլ ուր մնաց հիմա, երբ կառավարության ու խորհրդարանի միջև տվայտում են։


Տարբեր գերատեսչություններից հաճախ են մեզ ահազանգում, թե ինչ անվերահսկելի, բարձիթողի վիճակ է իրենց մոտ, վերից վար ոչ ոք գործ չի անում։ Անցած ամիսներին խանգարողը հակահեղափոխականներն էին, հիմա՞ ով է խանգարում։ Բանից պարզվում է` գործ անելու համար «տանը մարդ չկա», բոլորը մեկ մարդու ճարտար խոսքի վրա են հույսները դրել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ