Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փաշինյանը պետք է խոսի բանակցություններից

Փաշինյանը պետք է խոսի բանակցություններից
23.01.2019 | 12:12

Երեկ Դավոսում ոչ ֆորմալ, մեկ ու կես ժամանոց հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին երկու բառով իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետը։ «Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիեւի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։ Իհարկե, աղքատիկ տեքստը ոչինչ չի ասում հանդիպման մասին, փոխարենը անհաջող լուսանկարները շատ խոսուն են։ Փաշինյանի նստած դիրքը և դեմքի արտահայտությունն այնքան էլ հաճելի բանի մասին չեն հուշում։ Նրա թիմն էլ այս առումով ճիշտ չի աշխատում։ Միջազգային հարաբերություններում ամեն դետալ պետք է նախապես մշակվի, որովհետև դա աննկատ չի մնում։


Հավանաբար Հայաստան վերադառնալուց հետո պետք է վարչապետը տեղեկություններ տրամադրի հանրությանը, թե ինչի շուրջ է մեկ ժամից ավելի խոսել Ալիևի հետ։ Պետք է պատմի այդ մասին, քանի որ հենց ինքն է հայտարարել, որ այսուհետ այս գործընթացը պետք է թափանցիկ լինի, իսկ բանակցությունների նրբություններին մարդկանց մեծ շրջանակ պետք է տեղյակ լինի։


Այնպես որ, Փաշինյանը նախ պետք է պարզաբանի, թե ինչու են այսքան շուտ-շուտ տեղի ունենում հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումները(հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ երկուր երկրների արտգործնախարարների չորս ժամ տևած հանդիպումը) և ամենակարևորը՝ ինչի՞ շուրջ են նրանք բանակցում, կա՞ սեղանին դրված որևէ փաստաթուղթ, գործողությունների պլան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ