Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կշր­ջա­փա­կե՞ն ՍԴ-ն

Կշր­ջա­փա­կե՞ն ՍԴ-ն
15.10.2019 | 00:32

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը ե­րեկ ե­րե­կո­յան ո­րո­շում կա­յաց­րեց մեր­ժել Ազ­գա­յին ժո­ղո­վի դի­մու­մի հի­ման վրա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր Հրայր Թով­մա­սյա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու վե­րա­բե­րյալ գոր­ծի քն­նու­թյու­նը վա­րույթ ըն­դու­նե­լը։ Ա­վե­լի վաղ Հրայր Թով­մա­սյա­նը հայ­տա­րա­րել էր ար­ձա­կուրդ գնա­լու մա­սին։ ՍԴ դա­տա­վոր Ալ­վի­նա Գյու­լու­մյա­նը նշել էր, որ գոր­ծի քն­նու­թյան ա­նա­չա­ռու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով ե­րեկ և այ­սօր ՍԴ նա­խա­գահն ար­ձա­կուր­դում կլի­նի։ Իսկ ար­ձա­կուր­դում գտն­վող Թով­մա­սյանն անդ­րա­դար­ձել էր իր գույ­քի մա­սին մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րին, և «168.am»-ի մի­ջո­ցով փո­խան­ցել. «Ի մի­ջի այ­լոց, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն ա­մեն ինչ փն­թի է ար­ված. թվեր, տա­րի­ներ, փաս­տեր, «վրի­պակ­ներ», ո­րոնք ինձ վե­րա­բե­րող նյու­թե­րում հետևո­ղա­կա­նո­րեն բազ­մա­նում են։ Ա­ռա­ջին հար­ցը, որ գա­լիս է. ին­չու՞, ի՞նչ եք ա­նում, ին­չու՞ եք այդ­չափ փոք­րո­գի, ին­չու՞ եք այդ­քան ճղ­ճիմ, ին­չու՞ եք բո­լո­րին չա­փում ձեր ար­շի­նով։ Հաս­կա­ցե՛ք, ձե­զա­նից տար­բեր­վող մար­դիկ կան այս աշ­խար­հում ու շատ»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ