Իրանը մշակել է Իսրայելին հարյուրավոր բալիստիկ հրթիռներով հակահարված հասցնելու ծրագիր՝ հրեական պետության կողմից հարձակման դեպքում՝ գրել է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային։ CBS News հեռուստաալիքը ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում: Նշվել էր, որ Վաշինգտոնը սպասում էր հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտներին ուղղված Իրանի հարվածներին:               
 

Սերակարոտ

Սերակարոտ
23.09.2024 | 05:45

Շուրթերի մեջ էր պարպել եդեմի

Սերակարոտը` հեռու՜, ծիրկաթնո՜տ:

Հուզում էր տեսել, քամում էր մոլի

Կրքալարերի հևքը նվաղկոտ։

Օդում թանձրացել, կախվել էր մթնից

Քրտնածոր հյուլեն սերաարարման:

Տարփանվել կուզեր մեկեն ու նորից,

Եվ վաղուց չկար ո´չ չափ, ո´չ` սահման...

Վայրագ գգվանքից` մեջքը մահիկվել,

Տավիղ էր ասես` վաղուց չպրկված:

Խենթ սիրահարը, ձեռքը երկարել,

Անզուսպ լարում էր ամեն մի նոտան:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 19260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ