Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հենց ինձ նման մեղավորի համար Տեր Աստված իջավ երկնքից երկիր

Հենց ինձ նման մեղավորի համար Տեր Աստված իջավ երկնքից երկիր
17.05.2025 | 22:00

Աղոթքից առաջ անհրաժեշտ է հիշել մեր ոչնչությունը և սգալ մեղքերի համար, դա փրկարար է անմահ հոգու համար:

Սակայն ով չափազանց ողբա իր պղծության համար և, հետևաբար, չհուսա Աստծո ողորմության վրա, այնպիսինին, իբր բարի պատրվակով, դևերը կարող են ենթարկել ծայրագույն տխրության և անհուսության առ Աստված, մինչև իսկ, հասցնելով ինքնասպանության:

Դևերի այսպիսի հարձակումը պետք է ետ մղել՝ ասելով. «Հենց այսպիսի մեղավորի համար, ինչպիսին ես եմ, Տեր Աստված իջավ երկնքից երկիր և խաչի մահը կրեց բոլորի և հատկապես իմ համար»:

«Վանական ուսմունք» գրքից

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ