ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Հայության մասին ներկա ոչ դրական կարծիքը ստեղծվել է արհեսականորեն և նպատակային ձևով

Հայության մասին ներկա ոչ դրական կարծիքը ստեղծվել է արհեսականորեն և նպատակային ձևով
11.06.2025 | 13:28

Մեր ներկա անմխիթար վիճակի և մեր հետագա գոյության տեսանկյունից շատ կարևոր է այն հարցը, թե հայությունը, իր ամբողջության մեջ որպես առկա կամ պոտենցիալ հզորություն և որպես լուրջ աշխարհաքաղաքական գործոն, վտանգ կարո՞ղ է համարվել որևէ իրապես հզոր որևէ մեկի, կամ մի քանիսի կողմից։

Առաջին հայացքից, ելնելով մեր ներկա վիճակից, նման հարցը կարող է թվալ անտեղի ու անիմաստ, բայց իրականության մեջ դա այդպես չէ, հակառակ դեպքում անհնար է բացատրել հետևողական ձևով մեր իրավունքների ոտնահարումը տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուժերի կողմից, որը միայն մեր թուլությամբ և քաղաքական անհեռատեսությամբ հնարավոր չէ բացատրել։

Այս հարցում ակնհայտորեն առկա է նաև որևէ օտարի կամ օտարների շահագրգիռ մոտեցումը, որը հնարավոր է, եթե նրանք մեր կողմից զգան որոշակի և լուրջ պոտենցիալ վտանգ։

Իսկ դրա վկան էլ, չնայած մեր առանց այդ էլ պառակտված վիճակին, մեր ուժերի հետևողական ջլատումն է քարոզչական, աղանդավորական, ԼԳԲՏ և այլ միջոցներով։

Այս հարցի օբյեկտիվ անալիզը պահանջում է մանրամասն դիտարկման ենթարկել մեր հզորության և պոտենցիալի տարբեր տեսակի դրսևորումները մեր երկար ու ձիգ պատմության ընթացքում, որի համար էլ հարմար է հիշյալ դրսևորումները բաժանել ռազմաքաղաքական, տնտեսական/առևտրական ու մտավոր/մշակութային մասերի։

Եթե հարցին նայենք ռազմաքաղաքական տեսանկյունից, ապա, ակնհայտորեն, որևէ մոտ կամ հեռու հարևանի համար, սկսած Արշակունիների անկման ժամանակներից, մենք վտանգ չենք եղել և, առավել ևս, ներկայում էլ շատ հեռու ենք որևէ մեկի համար վտանգ լինելուց։

Իսկ ինչ վերաբերում է Բագրատունյաց ժամանակաշրջանում պառակտված ու թուլացած Հայաստանին, ապա նա էլ հեռու էր որևէ մեկի համար վտանգ լինելուց և շատ արագ կուլ գնաց Բյուզանդական կայսրությանը։

Բայց լինելով թույլ ռազմաքաղաքական տեսանկյունից, մենք, տարածաշրջանային առումով, ակտիվ ենք եղել մտավոր ու մշակութային ոլորտներում, որի վկաներից մեկը Մաշտոցի կողմից հայերենին զուգահեռ այբուբենի ստեղծումն էր վրացիների ու աղվանական ցեղերի համար, որի մանրամասն նկարագրությունը թողել է Կորյունը։

Հետագայում էլ, տարածաշրջանային իմաստով, մշտապես մենք ունեցել ենք մշակութային առաջնորդի դեր, որի մասին դեռևս 1912 թվին նշել է «Պրավդա» թերթը։

Առևտրատնտեսական առումով շատ կարևոր է միջնադարյան տարանցիկ առևտրում մեր խիստ նշանակալից մասնակցությունը, երբ, թվում է, թե բացարձակ անհնարինության պայմաններում, Ջուղայի և այլ տեղերի մեր հայրենակիցները նախաձեռնեցին ու հաջողությամբ իրականացրին միջազգային մակարդակի մասշտաբային առևտրական գործունեություն՝ հաջողությամբ մրցակցելով հույն ու հրեա առևտրականների հետ։

Այդ ժամանակների մասին Իմանուիլ Կանտը գրում է` (Иммануил Кант. Сочинения в шести томах. Том 6. Характер народа. М., 1966.) “У другого христианского народа, у армян, господствует какой-то торговый дух особого рода, а именно: они занимаются обменом, путешествуя пешком от границ Китая до мыса Корсо на Гвинейском берегу; это указывает на особое происхождение этого разумного и трудолюбивого народа, который по направлению от северо-востока к юго-западу проходит почти весь Старый Свет и умеет найти радушный прием у всех народов, у которых они бывают; это доказывает превосходство их характера”.

Այդ նույն ժամանակի մասին Fernand Braudel-ը գրում է՝ (Fernand Braudel. The Wheels of Commerce (Civilization and Capitalism: 15Th-18th Century -Volume 2), 1992.) “Armenian merchants had colonized the whole of Persia. Indeed it was from their base in Julfa, the vast and busy suburb of Isfahan where Shah Abbas the Great had confined them, that they set out to conquer the world. In short, they made their presence felt practically throughout the trading world (pages 154-156)”.

Նման առևտրական ակտիվության պայմաններում խոջայական կապիտալի կուտակումը բերեց որակապես նոր երևույթի, այն է՝ հայկական թագավորության վերականգնման հետ կապված Իսրայել Օրու և մյուսների գործունեությանը։

Այստեղ աշխատեց այն ունիվերսալ օրինաչափությունը, որ կապիտալի ու փողի ցանկացած մասշտաբային կուտակում բնական ցանկություն է առաջացնում մասնակցել նաև ազդեցիկության ուժային ձևին ևս, այն է՝ իշխանությանը։

Մերոնք, 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած, նմանատիպ ակտիվ առևտրատնտեսական ու ֆինանսաբանկային գործունեություն ծավալեցին նաև Ռուսական ու Օսմանյան կայսրություններում, որն էլ մեզ համար ունեցավ որակական բնույթի տարբեր հետևանքներ։

Այդ ժամանակների մասին էր Հովհաննես Թումանյանը 1912-ին ասում, որ երբեք այսքան հզոր չենք եղել։

Այս պայմաններում մեզ համար կարևորն այն էր, որ Օսմանյամ կայսրության թուլացման ու պոտենցիալ քայքայման պայմաններում և մեր զբաղեցրած հսկայական տարածքում, պարփակված մի կողմից Թավրիզի, Բաքվի ու Թիֆլիսի և, մյուս կողմից էլ, Տրապիզոնի, Երզնկայի ու Կիլիկիայի կողմից, առաջանում էր մեր ապագա գոյության հետ կապված առեղծվածային պրոբլեմը։

Դրան զուգահեռ էլ ընթանում էին հրեական պետականության վերականգնման ջանքերը Պաղեստինում, որը նույնպես Օսմանյան կայսրության մաս էր։

Այս իմաստով շատերի համար և առաջին աշխարհամարտի հետ կապված հակամարտության բոլոր կողմերի համար մենք պոտենցիալ վտանգ էինք, որի արդյունքն էլ եղավ այն, ինչ որ եղավ։

Այս նույն իմաստով, ներկա խառը միջազգային իրավիճակն էլ ունի իր առանձնահատկությունները, կապված քրդական պրոբլեմի, Թուրքիայի հնարավոր մասնատման և այն հանգամանքի հետ, որ, ունենալով ինտելեկտուալ բարձր պոտենցիալ, մեզ միայն շատ թե քիչ նպաստավոր պայմաններ են պետք դա իրական հզորության վերածելու համար, մի բան, որի հնարավորությունը մենք ունեցել ենք և ունենք օտարների ստեղծած նպաստավոր միջավայրերում միայն։

Չմոռանանք նաև, որ մեր մասին ներկա ոչ դրական կարծիքը ստեղծվել է արհեսականորեն և նպատակային ձևով և հիշենք խորհրդային ժամանակներում մեր մասին եղած կարծիքը, որպես խելացի ու կարող մարդիկ և նույն կարծիքը աշխարհով մեկ սփված հայության մասին։

Կան զգուշավոր հասկացողներ, որոնք մեզ գիտեն և իրենց ռիսկերի մասին հենց սկզբից են մտածում, և չպետք է նաև մոռանանք, որ մեր գենոցիդվելը նույնպես կապված էր նման ռիսկերի դեմը ժամանակին առնելու հետ։

Իսկ ամեն մասսայական մարդկային կոտորած չէ, որից աշխարհում շատ է եղել, որ գենոցիդ է, և սրա մասին պետք է լավ մտածել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ