Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Նկուղում հայտնաբերվեց մի խիստ կասկածելի գիրք

Նկուղում հայտնաբերվեց մի խիստ կասկածելի գիրք
26.06.2025 | 10:00

Ձերբակալվածներից մեկի նկուղի խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մի խիստ կասկածելի գիրք՝ «Երկրի հակառակ կողմը» վերնագրով։

Փորձագետների խումբը ամբողջ գիշեր կարդաց այդ իրեղեն ապացույցը ու եզրակացրեց, որ ձերբակալվածին պետք է առաջադրել արձանապղծության, հողատվության, պոռնոգրաֆիայի տարածման, ղախպության ու էլի մի շարք այլ մեղադրանքներ։

Աղազար Մեղադրիչ

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ