Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Պարանորմալի հետ պարականոն գործարքներ չեն անում

Պարանորմալի հետ պարականոն գործարքներ չեն անում
28.06.2025 | 13:40

«Պարականոն» բառապաշարից ժամանակավորապես հրաժարվելու առաջարկ անողը ծանոթացել է իր այդ վարքի, էթիկայի ու բառապաշարի կիրառման արդյունքում տոտալ գահավիժած վարկանիշի արդյունքներին և եզրակացություն արել, որ ձախողել է մի ստվար ընտրազանգված իրենով անելու վարժություն-օպերացիան: Ավելին, ոչ միայն այդ ընտրազանգվածը իրենով չի արել, այլ նաև իր ընտրազանգվածն է լուրջ կորուստներ կրել, և ամենավտանգավորը՝ միևնույնականների և քաղաքականությամբ չզբաղվողների հսկայական զանգվածից մի մեծ շերտ, տեսնելով նրա այդ «պարականոն» վարքը, տեղափոխվել և դիրքավորվել է հակաիշխանական ֆրոնտում:

Նրա ոչ մի բառին ու առաջարկին չհավատալ, էլ չեմ խոսում որևէ առաջարկ ընդունելու մասին: Նա է բացել այս պանդորայի արկղը: Նրան պետք է թողնել իր առաջարկի հետ միայնակ, քանի որ մենք դրա տակ չէինք էլ մտել: Դա անողը ինքն էր: Նա է հիմա ուզում փակել այն, քանի որ տեսնում է դրա վնասը իրեն: Կամ խորացվում են վնասները նրա նկատմամբ, կամ համաձայնում և օգնում եք նրան չեզոքացնել վնասները, արդյունքում կրկին թելում նրա թելը: Չկա տառ, բառ, էլ չեմ ասում՝ պայման, որը նա կարտաբերի կամ կառաջարկի, և հենց ինքը չի լինի այն առաջինը խախտողը: Առհասարակ, նրա հետ տոտալ անհամագործակցությունը, նրա հետ անբանակցելի ռեժիմը և պերմանենտ սնանկացումը նրա հետ հարաբերվելու միակ մեթոդը պետք է լինի:

P.S. Պարանորմալի հետ պարականոն գործարքներ չեն անում: Մեկ է՝ քցելու է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ