Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մի՞թե Նժդեհին հայի ապուշը ռաստ չէր եկել

Մի՞թե Նժդեհին հայի ապուշը ռաստ չէր եկել
09.07.2025 | 20:08

Դեռ արարածներ կան, որ «սրտացավորեն» խորհուրդ են տալիս հողատուին, թե ինչպես անի, որ ժողովրդի մեջ ատելությունը նվազի, լարվածությունը թուլանա, Եկեղեցու հետ լեզու գտնվի, միասնություն ու համերաշխություն լինի։ Խորհուրդ են տալիս ու ցավում, որ յոթ տարի անտեսեց իրենց խորհուրդները, թե չէ հիմա շշմելու համերաշխություն կլիներ։ Եթե սրանք հարյուր տարի առաջ առաջացած լինեին՝ վստահաբար Թալեաթին խորհուրդներ էին տալու, թե ինչպես անի, որ հայությունը չմորթվի ու չհայրենազրկվի։ Կարդում ես ու․․․ չես իմանում գլուխդ որ պատին խփես։

Նժդեհը խոսեց հայի տականքի մասին, վստահեցրեց, որ դրա նմանը ոչ մի տեղ չկա, բայց մի՞թե Նժդեհին հայի ապուշը ռաստ չէր եկել, որ մի բան էլ դրա մասին ասեր։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ