«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ձեզ կառավարում է նա, ով կառավարում է ձեր վախերը

Ձեզ կառավարում է նա, ով կառավարում է ձեր վախերը
18.08.2025 | 14:26

Նա, ով 2025-ի օգոստոսի 8-ին 100 տարով տվեց միջանցք, դրանից առաջ 2024-ի դեկտեմբերին խոսում էր 100 տարով պետության գոյությունը երաշխավորելու հնարավորությանը մոտ լինելու մասին: Համընկնու՞մ, չեմ կարծում: Դրանից առաջ 2022-ին խոսում էր 50-100 տարով ՀՀ-ի գոյությունը քիչ, թե շատ երաշախավորելու մասին. լիրիկական պոպուլիզմը չմեջբերեմ: Սա էլ է՞ համընկնում, ևս չեմ կարծում: Դրանից առաջ 2021-ին Սյունիքում, ըստ մամուլի հրապարակումների, փակ հանդիպումներում հայտարարում էր. «Եթե չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»: Սա ևս համընկնում չէ, այլ արդեն շուրջ չորս տարի «պատերզամի և խաղաղության» հորիզոնականներում ձեր վախերով ձեզ կառավարելու հստակ քաղաքական վարժություն: Դրանից առաջ 2020-ին պատերազմ էր՝ այդ «միջանցքի» գլխավոր և ամենաէական խոչընդոտ Արցախի կործանման համար: Այո, հստակ վերացման և կործանման, որպես խոչընդոտ: Այն, որ դա խոչընդոտ էր, ապացուցում է այսօրվա քաղաքականությունը Արցախ երևույթի ու բառի նկատմամբ:

Երբ դուք զարմանում եք, թե ինչու՞ է այս իշխանությունը ուրանում Արցախն ու հրաժարվում նույնիսկ բառից, էլ չեմ ասում՝ պահանջատիրությունից, ապա արեք մեկ տրամաբանական վարժություն, որը կոչվում է՝ ի՞նչ պետք է անել միջանցք տալու համար և խոչընդոտը վերացնելու համար: Համոզված եմ՝ պատասխանը հետևյալն է՝ կործանել խոչընդոտը և մոռանալ այն: Սա էլ էր պատահականությու՞ն: Վստահաբար՝ ոչ, որովհետև այդ պատերազմի համար պատրաստ էր ամեն բան, պարտության համար՝ ևս: Դրանից առաջ, 2018-ի հոկտեմբերից 2019-ի սեպտեմբեր, Բոլթոն-Փաշինյան սերտ շփումներն էին: Ո՞վ է Բոլթոնը և ի՞նչ էր ուզում Արցախից. բավական է Արցախ, Բոլթոն, Մեղրի բառերը միասին google անել, և պատկերը ձեզ պարզ կլինի:

Մինչ ձեզ հրամցնում են խաղաղություն, մի պահ կանգ առեք, փակեք գոնե մեկ ականջը, մյուսը բաց թողեք լսելու համար, որ «խաղաղություն բերողին» նախ «պատերազմ բերելու» համար էին բերել, հետո Արցախ կործանելու համար էին բերել, հետո Հայաստանը մազից կախված պահելու համար էին բերել, հետո, եթե միջանցք չտար, սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկելու համար էին բերել, հետո միջանցքը տալու ու խաղաղության մասին ճամարտակելու համար էին բերել: Մնացած դրամատուրգիական զեղումները թողեք մի կողմ:

P.S. Ձեզ կառավարում է նա, ով կառավարում է ձեր վախերը: Կներեք, բայց ես վախերով կառավարվող լաբորատորիական ճագարի ինստինկտներով ապրող չեմ: Առհասարակ ինստինկտներով ապրող չեմ, որ ամեն դավադրություն ու դավաճանություն որպես խաղաղություն ինձ վաճառեն, ես էլ գնեմ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ