Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում, պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է
30.04.2026 | 14:18

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի խաղաղության այն նախաձեռնությունից, որն օրերս առաջարկել էր Թեհրանը. այս մասին, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է CNN հեռուստաալիքը։

Նախօրեին «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների եռափուլ պլանը: Իրանը պնդում է, որ առաջին փուլը նվիրված լինի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցմանը և գրավոր, իրավական առումով պարտավորեցնող երաշխիքներ ստանալուն, որ Իրանին և Լիբանանին հարվածները երբեք չեն վերսկսվի: Երկրորդ փուլը պետք է վերաբերի հակամարտության ավարտից հետո Հորմուզի նեղուցի երկուստեք վերաբացմանը և կառավարմանը։ Եվ միայն երրորդ փուլում, իրանական առաջարկի համաձայն, կողմերը պետք է քննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը։ Ընդ որում, Իրանը հրաժարվում է դիտարկել միջուկային դոսյեն մինչև առաջին երկու կետերի շուրջ համաձայնության հասնելը։

Հետագա տեղեկությունները հաստատում են CNN-ի հրապարակումը: Ինչպես, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ազգային անվտանգության ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ Իրանի առաջարկները:

«Ես կարող եմ հաստատել, որ նախագահն այսօր առավոտյան հանդիպել է Ազգային անվտանգության իր թիմի հետ,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։- Առաջարկը քննարկվել է»:

Ինչպես հայտարարել է Լիվիտը, Իրանի նկատմամբ Թրամփի նշած «կարմիր գծերը» մնում են անփոփոխ: ԱՄՆ-ի նախագահը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր պահանջներին:

Ավելի վաղ «Комсомольская правда»-ն հաղորդել էր , որ Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը քննադատել է Թրամփի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ ոչ ոք ԱՄՆ-ին իրավունք չի տվել Իսլամական պետությանը զրկել միջուկային Էներգետիկան զարգացնելու հնարավորությունից:

Ինչպես, РБК-ի փոխանցմամբ, հաղորդել է «Reuters»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու Իրանի առաջարկից, քանի որ այն չի անդրադառնում Թեհրանի միջուկային ծրագրին, նախատեսում է հետաձգել դրա քննարկումը:

«Նրան դուր չի գալիս այդ առաջարկը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ CNN-ի հաղորդման, ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ առանց Իրանի ուրանի հարստացման և հարստացված ուրանի պաշարները երկրից հանենելու հարցերը լուծելու, նեղուցում նավագնացության վերսկսումը կարող է ԱՄՆ-ին զրկել բանակցություններում ազդեցության առանցքային լծակից: Մյուս կողմից՝ Հորմուզի նեղուցի արգելափակման պահպանումը կերկարաձգի էներգակիրների բարձր գների ժամանակահատվածը, ինչն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում գազի գնի կտրուկ աճի, հավելել են նրանք: Հավելենք՝ նաև բենզինի: CNN-ի հաղորդման համաձայն, Թրամփի հետագա քայլերն անհասկանալի են մնացել:

Թրամփի վարչակազմը թերահավատորեն է գնահատել Իրանի առաջարկած բանակցությունների եռափուլ ծրագիրը: Ինչպես, Սպիտակ տան անանուն ներկայացուցիչներին վկայակոչելով, հաղորդել է «The Wall Street Journal» թերթը, Թրամփը չի մերժել Թեհրանի նախաձեռնությունն ուղղակիորեն, սակայն կասկած է հայտնել, որ Իրանը պատրաստ է կատարել Վաշինգտոնի առանցքային պահանջը: Խոսքը Թեհրանի՝ ուրանի հարստացումից ընդհանրապես հրաժարվելու և հարստացված ուրանի պաշարները երկրից դուրս հանելու մասին է: Ընդ որում, ըստ հրապարակման, ԱՄՆ-ը մտադիր է շարունակել երկխոսությունը և մոտ ժամանակներս ներկայացնել իր պատասխանը կամ հակաառաջարկներն իրանական պլանին:

Ամերիկյան «Axios» պորտալը, «Новости Mail»-ի փոխանցմամբ , գրել է, որ Նախագահի որոշ խորհրդականներ պնդում են, որ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակումը շարունակվի և լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն:

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների մակարդակն արտառոց է… բայց կարելի է ձեռնարկել էլ ավելին»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա հույս ունի, որ մյուս երկրները կաջակցեն հակաիրանական սահմանափակումներին, որպեսզի Թեհրանին ստիպեն զիջումների գնալ։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համոզված է, որ Հորմուզի ամերիկյան շրջափակումն արդեն տալիս է իր պտուղները:

«Այն ժամանակ, երբ ԻՀՊԿ-ի փրկված առաջնորդներն արգելափակված են, ինչպես կոյուղու խողովակում խորտակվող առնետները, Իրանի ճռռացող նավթային արդյունաբերությունը սկսում է կրճատել արդյունահանումն ԱՄՆ-ի շրջափակման պատճառով,- հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:- Արդյունահանումը շուտով ամբողջությամբ կդադարի: Հաջորդ փուլը՝ բենզինի դեֆիցիտ Իրանում»:

Վերլուծաբանները, սակայն, կասկածում են, որ նման մեթոդներով հնարավոր կլինի Իրանից զիջումների հասնել։ Նրանք կարծում են, որ Իրանին չի սպառնում հում նավթի արդյունահանման մասշտաբային դադարեցման անմիջական վտանգ, և հիշեցնում են, որ Թեհրանը նավթային պաշարների ստեղծման փորձ ունի, այլ ձեռնարկություններում ազատ տարածքների առկայություն և նավթի պահեստավորման և արտահանման այլընտրանքային հզորություններն ընդլայնելու հնարավորություններ: Նրանց կարծիքով, Իրանն ի վիճակի է դադարեցնել արդյունահանումը, առանց «հանքավայրերում ճնշման աղետալի կորստի», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ունի եկամտի այլ աղբյուրներ, ինչպիսիք են նավթի մաքսանենգությունը ցամաքում և փոքր տանկերներում:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 16246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ