ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
02.12.2014 | 00:45

...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ: Սա ամենևին դուր չի եկել «Ժառանգության» ղեկավարին, և վերջինս որոշել է խորհրդակցության նման մի բան անցկացնել ու իր դժգոհությունը բարձրաձայնել: Ասում են նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չի գոհացնում եռյակի հետ բանակցելու իր կուսակիցների մակարդակը, և այս առնչությամբ էլ կոնկրետ մարդկանց շատ կոնկրետ ասելիք ունի: Մի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում զբաղվելու է «ուղղիչ աշխատանքային» գործունեությամբ:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ