ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
22.07.2016 | 01:09

...թե իշխանության ներկայացուցիչների «ծպտուն» չհանելը պատահական չէ: Նախ՝ նրանց վերևից հրահանգավորել են ավելորդ բաներ չխոսել ու առանց այն էլ խիստ լարված վիճակը չթեժացնել: Սրան գումարած՝ շատերը նաև խուսափում են իրավիճակը մեկնաբանելուց, որպեսզի ըմբոստ հատվածի լուտանքներին չարժանանան:

Մասնավոր զրույցներում շատերը չեն թաքցնում, որ նման սցենարն իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ինչ-ինչ, զինված հարձակում չէին կարող անգամ ենթադրել: Ավելին, ՀՀԿ-ում, ասում են, բավականին ծանր են տանում այս իրավիճակը, քանի որ նախընտրական տարում սա կարող է շատերի խաղաքարտերը խառնել:

Դիտվել է՝ 9561

Մեկնաբանություններ