Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նմանն զնմանը կգտանե

Նմանն զնմանը կգտանե
28.06.2025 | 10:10

Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում:

Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից:

Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը:

Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու:

Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին:

Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1231

Մեկնաբանություններ