Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Անհրաժեշտ է վերադարձ նախագահական կառավարման

Անհրաժեշտ է վերադարձ նախագահական կառավարման
05.07.2025 | 20:22

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է, հոբելյանական տարեդարձ, որ տոնական լինելուց զատ նաև հպարտության և ցնծության զգացմունք պետք է առաջացնի յուրաքանչյուր գիտակից հայ մարդու մոտ։

Ինձ մոտ, ըստ էության, այն պետք է եռապատկված լիներ, քանի որ մասնակցելով առաջին սահմանադրության քարոզարշավին, չնայած իմ որոշ անհամաձայնություններին, այն պատմական և օբյեկտիվ անհրաժեշտություն եմ համարել՝ յուրաքանչյուր պետություն պետք է ունենա Մայր օրենքի հիման վրա կառուցված օրենսդրական բազա։

Իսկ այսօր սահմանադրությունը բռնաբարված է, նսեմացված և օտարների թելադրանքով նաև փոփոխման ենթակա։

Սուբյեկտիվ կարծիքս այն է, որ սահմանադրական ականը դրվեց այն ժամանակ, երբ մենք նախագահական կառավարումից անցանք խորհրդարանական կառավարման։

Առնվազը գոնե մեր ազգային մենթալիտետը հուշում է, որ մենք միշտ փայլել ենք անհատականություններով, անգամ սպորտում մենք փայլում ենք անհատական մարզաձևերում։

Մեր չկայացած կուսակցություններով պետք չէր կուսակցական համակարգ, այն դեպքում, երբ այդ կուսակցությունները մեծամասամբ մարդ-կուսակցություններ են։

Հետևաբար անհրաժեշտ է վերադարձ նախագահական կառավարման։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ