Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՔՊ-ականության դեմ իրավաբանորեն պայքարելն անիմաստ է դառնում, եթե չի ունենում քաղաքական շարունակություն

ՔՊ-ականության դեմ իրավաբանորեն պայքարելն անիմաստ է դառնում, եթե չի ունենում քաղաքական շարունակություն
23.07.2025 | 12:52

Կանխատեսելի էր, որ մի օր իրավաբանությունն ու ՔՊ-ականությունը դառնալու են անհամատեղելի, որքան էլ քաղաքականապես ճկեն ու դեֆորմացնեն իրավաբանությունը:

ՔՊ-ականության դեմ իրավաբանորեն պայքարելն իհարկե օգտակար գործ է, բայց բացարձակ անիմաստ, եթե այն չի ունենում քաղաքական շարունակություն, քաղաքական ճիշտ մարտավարություն, ամրություն և ձիգ քաղաքական պաշտպանական և հարձակողական գիծ: Արդյունքը միշտ լինում է հետևյալը՝ ճիշտը մնում է իրավաբանորեն թղթի վրա, իսկ ռեալ պոլիտիկը շարունակում է իր ընթացքը:

P.S. Վայրի քաղաքական աշխարհում իրավաբանությունը արդարություն և ճշմարտություն միայնակ չի սահմանում: Քաղաքականությունն է սահմանում, թե իրավաբանությունը ինչպիսի արդարություններ և ճշմարտություններ սահմանի: Եվ սա կոչվում է ռեալ պոլիտիկ, ոչ թե՝ ճիշտ կամ սխալ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ