Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ապրեք անտեսանելի իրականության մեջ

Ապրեք անտեսանելի իրականության մեջ
02.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 3
- Տե՛ր Աստված, նեղյալների ու հոգնածների,
արի և փրկիր մեզ:
- Ես ձեր փրկիչն եմ Ես ձեզ փրկում եմ ոչ միայն մեղքի ծանրությունից, այլև` մտահոգության դառնությունից, թշվառությունից ու տառապանքից, թուլակամությունից ու սրտի ցավից: Այո, ձեր Փրկիչը:
Իմացեք, որ դուք ապրում եք անտեսի մեջ, այսինքն` իրական կյանքում:
Բարձրացրեք ձեր գլուխը երկրային նեղություններից և նայեք արքայության փառքին:
Անանցը խորհելով` ամեն օր էլ ավելի բարձրացրեք ձեր միտքը` տեսնելու համար երկնային իրականությունը: Խոսեք Ինձ հետ: կարոտով կապվեք Ինձ: Ձեր հանգիստը գտեք Ինձ մոտ: Բնակակից եղեք: Վերջ տվեք ձեր բեռները անհանգիստ երթով Ինձ բերելու, ապա նույն տենդագին փութով վերցնելու և ձեզ հետ կրկին ետ տանելու անմիտ սովորությանը:
Ոչ, այդպես մի արեք: Այլ բնակվեք Իմ մեջ: Իմ զորության ու պաշտպանության զգացումը ոչ մի րոպե մի’ կորցրեք: Ապահով ու հանգիստ եղեք այն մանկան պես, որ ամուր բռնել է մոր ձեռքը:
Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ