Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Արժանահավատ տեղեկատվությունը` կարևոր նախապայման

Արժանահավատ տեղեկատվությունը` կարևոր նախապայման
04.11.2015 | 17:02

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ներկայացուցիչներին: Հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի շրջանակներում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի հետ համատեղ նախատեսում է իրականացնել հանրակրթության ոլորտի ուսումնասիրություն:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳ նախարարությունը միշտ արդյունավետ համագործակցել է հանրային հատվածի հետ, և կշարունակի աշխատել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն կրթության ոլորտի բարելավմանը: Նախարարը կարևորել է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացվի արժանահավատ տեղեկատվություն:
Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրության նպատակն է` վերհանել և գնահատել Հայաստանի հանրակրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր տևողությունը 12 ամիս է: Կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիմնական ուղղություններն են` ներառական կրթությունը, դասավանդման որակը, դասագրքերի մշակումը և տպագրությունը: Ներկայացուցիչների խոսքով` գնահատումը կիրականացվի համապատասխան մեթոդաբանությամբ, որն իր մեջ ներառում է հարցազրույցներ ոլորտի շահառուների հետ, փաստաթղթերի և օրենսդրության վերլուծություն և այլն: Ուսումնասիրության համար ընտրվել են հանրապետության 8 դպրոց, 4-ը Երևանում, 4-ը` մարզերում:

Դիտվել է՝ 1148

Մեկնաբանություններ