ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

«Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմով գործարկվել է Կապանի նորաստեղծ կինոթատրոնը

«Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմով գործարկվել է Կապանի նորաստեղծ կինոթատրոնը
26.03.2018 | 20:15

Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվել է «S’Unique» կինոթատրոնը: Մեծ էկրանին ցուցադրվել է 1980-ին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի օդանավակայանում: Ֆիլմի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի քանի ամիս անց վերագործարկվելու է Կապանի օդանավակայանը:

«Իրատեսի» հետ զրույցում կինոթատրոնի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ ասաց, որ հինգ օր է, ինչ աշխատում են, շաբաթ-կիրակի օրերին ունեցել են հաճախորդներ, այս պահին շատ չեն, բայց մարդիկ գալիս են, ծանոթանում են ֆիլմացանկին, աշխատանքային ժամերին. «Կապանում երկար տարիներ կինոթատրոն չի եղել, ֆիլմ դիտելու մշակույթն այդքան զարգացած չէ, շատերը չեն պատկերացնում` ինչպե՞ս է աշխատում կինոթատրոնը, օրինակ, հարցնում են` կարո՞ղ են իրենց պատվիրած ֆիլմը դիտել կամ փոխել մուլտֆիլմի ու ֆիլմի ժամերը»:


Զրուցակիցս վստահ է` քիչ-քիչ, ծանոթանալով կինոթատրոնի աշխատաոճին, պահանջարկն էլ կավելանա, հետաքրքրությունն էլ:
«S’Unique»-ում այս պահին ցուցադրվում են հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, մեկ շաբաթից կլինեն նաև արտասահմանյան ֆիլմերի պրեմիերաներ:
Հարցրի` ավելի շատ երիտասարդնե՞րն են հետաքրքրված, թե՞ այն սերունդը, որ խորհրդային շրջանում առնչվել է կինոթատրոններին: Հասմիկ Մնացականյանի տեղեկացմամբ` մեծահասակները կինոթատրոն են բերում իրենց երեխաներին, թոռնիկներին, «S’Unique»-ի այցելուները հիմնականում փոքրահասակներն են ու երիտասարդները:
Գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում, հագեցած է վերջին սերնդի կինոտեխնիկայով, կինոդահլիճն ունի 84 նստատեղ: Տոմսերը երևանյան կինոթատրոնների տոմսերի արժեքից զգալիորեն էժան են: Կինոթատրոնի դահլիճն այնպես է կառուցվել, որ հնարավոր լինի անցկացնել մշակութային տարատեսակ միջոցառումներ: 400 հազար ԱՄՆ դոլարի արժողությամբ կինոթատրոնը կառուցվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի նախաձեռնությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ