«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Վարորդական «առաքելություն»

Վարորդական «առաքելություն»
25.09.2018 | 00:31

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս այցելել էր «Անանիա Շիրակացի» կրթահամալիր: Նախարարության հրապարակած լուսանկարից պարզ երևում է, որ դպրոցի տնօրենության հետ ունեցած քննարկմանը մասնակցել է նախարարի վարորդը (լուսանկարում՝ ձախից երրորդը), և պարզ չէ, թե ինչ մասնակցություն է ունեցել նախարար-մանկավարժներ հանդիպման ժամանակ:


Նկատենք, որ ժամանակին նման միջադեպի պատճառով խիստ քննդատության էր արժանացել նախարար Արմեն Աշոտյանը, այժմ, ըստ երևույթին, իրավիճակ է փոխվել, ու վարորդները նախարարին մենակ չթողնելու լիազորություն են ստացել:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նախարար նշանակվելու առաջին օրերին օգտվում էր մետրոյից, այժմ, սակայն, «պադավատից» չի հրաժարվում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ