Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արդարության հաղթանակը անհրաժեշտություն է

Արդարության հաղթանակը անհրաժեշտություն է
28.01.2024 | 08:11

Մենք ստեղծել ենք քաոսի զարմանալի պատրանքային աշխարհ և ապրում ենք անիրական արժեքներով ու հույսերով։ Ուստի գտնվում ենք ուղղորդվող քարոզչական ահռելի բեռի տակ։ Որդեգրել ենք մեր ինքնությունն ու մշակույթը խժռող մի համակարգ, որին հաջողվում է ազգը հեռացնել հայոց մշակութային ժառանգությունից, հարուստ ու ոսկեղեն բառ ու բանից ու ինքնության ճանաչողության խորքեր տանող խոսույթից։ Այսպիսով, մենք կտրվում ենք Արարչագործությանը հաղորդ լինելու մեզ տրված շնորհից ու մեր հոգևոր հայրենիքի պատկանելիությունից։ Ահա թե ինչու այժմ շատ է խոսվում արդարության լինել-չլինելու, առաքինի վարքի անհրաժեշտության կամ ավելորդության մասին։ Չկամենալով մտնել այս անիմաստ ու հանրությանը դեգրադացնող բանավեճի մեջ՝ ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե արդարությունն ու առաքինությունը կեղծ կատեգորիա են, թող իմանան, որ մի գեղեցիկ կամ գուցե չարաբաստիկ օր մի շռնդալի ապտակ կստանան իրենց դեմքին, որի պատճառն անգամ չեն կարողանա հասկանալ, էլ չեմ խոսում արդարություն ակնկալելու մասին։

Ասվածը վերաբերում է անխտիր բոլորիդ, հենց ձեզ, որ խլացել էիք և չէիք ցանկանում անսալ արդարության կոչին։ Ուստի ուզեք, թե չուզեք, հավատաք, թե ոչ, պիտի ընդունեք, որ այս վայրիվերո ժամանակներում, հանրությունների ներդաշնակ համագործակցությունն ապահովելու համար, խիստ անհրաժեշտություն է դարձել նոր համակեցության կանոնների ընդունումը՝ հիմնված տիեզերական արդարության, սիրո և ազատ կամքի վրա։ Այս խնդրի լուծման համար ահռելի ներուժ կա կուտակված մեր հոգևոր հազարամյակների շտեմարանում, որին, ցավոք, այդպես էլ անհաղորդ մնացինք։ Այո, հնարավոր է, որ բարբարոսները հոշոտեն իրար կամ արդարներին, սակայն այս ամենը չի կարող եղծել արդարությունը։ Ուստի, ինչպես միշտ, արդարության հաղթանակը անհրաժեշտություն է, քանզի այն ոչ միայն անհատական ու հանրային պահանջ է, այլև Աստվածային նվիրապետությունից հնչեցված պահանջ, որի ժառանգակիցն ենք ի սկզբանե:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 5089

Մեկնաբանություններ