Սկիզբը՝ այստեղ
Հաղորդում հանցագործության մասին
Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ հայադավը, որը Հայաստանի անկախության, ավելին՝ նույնիսկ գոյության թիվ մեկ սպառնալիքն է, ինչը բազմիցս ապացուցել ենք տասնյակ ու տասնյակ փաստարկված հրապարակումներով, օրերս վայրահաչել է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը բացառում է Հայաստանի անկախ հանրապետության, պետականության գոյությունը: Հայաստանի գերագույն գլխավոր սրիկայի այս հայտարարությունը, բնականաբար, եղել է մերկապարանոց, առանց որևէ հիմնավորման, այլ կերպ չէր էլ կարող լինել: Ահա Նիկոլ հայադավի բառացիխոսքը .
«Ես երկու հազար… Եթե թիվը խառնեմ, խնդրում եմ, կներեք, դուք, դուք կստուգեք, 2022, կամ 23, կամ նույնիսկ 24 թվականի՝ Անկախության հռչակագրի օրվա իմ ուղերձում ես ասել եմ, որ իմ կարծիքն այն է, որ ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը, նորից ուսումնասիրելով և նորովի կարդալով, ես ասել եմ, որ, իմ կարծիքով, այս տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար ա: Եթե ես սա ասում եմ, հետևաբար ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»:
Ընդգծենք, որ սա միայն Նիկոլ հայադավի կարծիքը չէ, այն նաև Նիկոլի «բարեկիրթ» եղբայր և հայերիս ու Հայաստանի թշնամի Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի կարծիքն է, ավելին՝ պահանջն է Հայաստանից, և Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է այդ պահանջը կատարելու, այսինքն՝ պետական դավաճան, արտաքին թշնամու գործակալ կամ Ալիևի կամակատար, համենայն դեպս, պետական դավաճան լինելու իր միտումը:
Թե որ թվականին ինչ է վայրահաչել Նիկոլն Անկախության հռչակագրի վերաբերյալ, այսինքն՝ նման կեղծիքով հանդես եկե՞լ է իր նշած այս կամ այն թվականին, թե ոչ, հետագայում կստուգենք, այս պահին էականը դա չէ, ուղղակի գիտենք, որ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսից ամեն ինչ սպասելի է: Հիմա մեր ուշադրությունը բևեռենք մեկ այլ բանի վրա. իր այս հայտարարության համառոտ շարադրանքում Նիկոլը 3 անգամ հղում է կատարել իր կարծիքին («2 անգամ՝ իմ կարծիքով», մեկ անգամ՝ «իմ կարծիքն այն է»), այսպիսով փորձելով ապահովագրել իրեն, թե իբր ընդամենն իր կարծիքն է արտահայտել, և ոչ թե իր կարծիքը թելադրել, պարտադրել այն աշխատանքային խմբին, որն արդեն իսկ գրել, կամ այժմ գրում, կամ գրելու է նոր Սահմանադրության նախագիծը՝ դրանից դուրս թողնելով Անկախության հռչակագիրը:
Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների գերակշիռ մեծամասնությունը Նիկոլի մոգոնած Սահմանադրության նախագծին, որից օտարված է Անկախության հռչակագիրը, կողմ չեն քվեարկի, հետևաբար այդպիսի հակահայկական Սահմանադրությունը հնարավոր կլինի ընդունել միայն ծայրահեղ ընտրակեղծիքների, ընտրախախտումների միջոցով: Ընդ որում, Նիկոլի ոհմակը դրան կարող է հասնել միայն այն դեպքում, եթե բավականաչափ մեծ թվով քվեարկողներ նկատի ունենալով, որ նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրին հղումը հանված է, դրա դեմ իրենց բոյկոտն արտահայտեն քվեարկության չգնալով: Դա, իհարկե, չափազանց սխալ ու բոլորիս համար ճակատագրական հետևանքներ ունեցող վերաբերմունք կլինի:
Նիկոլենք եթե, ի վերջո, հանդգնեն հանրաքվեի դնել նոր Սահմանադրության նախագիծ, որից հանած կլինեն Անկախության հռչակագրին հղումը, իրենց հաշվարկը կառուցած կլինեն հենց վերոնշյալ պատճառով հանրաքվեին քվեարկողների նվազ մասնակցության վրա, մինչդեռ բոլոր հայերիս խնդիրն է լինելու տապալել Քեմալական պայմանագրի այդ հաշվարկը հանրաքվեին մեր բարձր մասնակցությամբ, ինչպես վերջերս ավագանու ընտրություններին քվեարկության բարձր մասնակցությամբ նիկոլենց հաշվարկները տապալեցին գյումրեցիները:
Նիկոլ հայադավն Արցախի Հանրապետությունը, իր ոհմակի հետ միասին, պետական դավաճանությամբ մի քանի միլիարդ դոլարով վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ, հանձնեց Ալիևին, Ադրբեջանին, մարսեց: Արտաքին թշնամու զսպման նպատակով անվտանգության գոտում տեղադրված ականների տեղը ցույց տվող քարտեզները վաճառեց կամ նվիրեց Ալիևին, Ադրբեջանին, մարսեց: Մեծ Իշխանասարում և այլուր Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները վաճառեց կամ նվիրեց, հանձնեց Ալիևին, Ադրբեջանին, մարսեց: Հակահայ շատ ուրիշ քայլեր կատարեց, մարսեց, բայց ընտրակեղծիքներով, ընտրախախտումներով նոր Սահմանադրության ընդունումը, որը հղում չի ունենա Անկախության հռչակագրին, չի մարսի:
Հայերս, իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման հիմքում դրված, այսինքն՝ պետականաստեղծ փաստաթուղթ հանդիսացող Անկախության հռչակագիրը, մեր ու մեր երկրի ներքին թշնամիների՝ հայի ինքնությունից զուրկ, հայի ազգանվան տակ թաքնված այլածինների, ինչպես ասում են, կոկորդին է կանգնած, կուլ չի գնում: Ու կուլ չի էլ գնալու, կուլ տալու կամ Սահմանադրությունից օտարելու փորձից են սատկելու, եթե ոչ ավելի վաղ…
Ի գիտություն Հայաստանի «իրավապահ» համակարգի քաղպոռնիկներին. դուրս գալով Հայաստանի Անկախության հռչակագրի դեմ, Նիկոլը ոտնձգում է Հայաստանի երրորդ հանրապետության պետականաստեղծ փաստաթղթի, Հայաստան պետության ու մեր պետականության դեմ:
Ըստ Նիկոլ հայադավի վերոնշյալ հայտարարության, ստացվում է, որ 1990թ. օգոստոսի 23- ին Անկախության հռչակագիրն ընդունած ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները գործել են Հայաստանի անկախ հանրապետության, մեր պետականության դեմ, այսինքն՝ պետական դավաճաններ են եղել, թեև, իմ և շատ այլոց համոզմամբ, հե՛նց Նիկոլն է Հայաստանում թիվ 1 պետական դավաճանը: Հետևաբար պետք է նախաձեռնել հանրային քրեական վարույթ ու պետական դավաճանության համար քրեական պատասխանատվության կանչել կամ այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավորներին, կամ Նիկոլին և իր ոհմակի համապատասխան անդամներին:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութն այստեղ՝ https://www.facebook.com/officialparatv/videos/1381329286220893/?rdid=Wyewaq7PE1s9phg7