«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Բէհբուտ խան Ջիվանշիրի ահաբեկումը

Բէհբուտ խան Ջիվանշիրի ահաբեկումը
28.04.2025 | 13:23

Միսաք Թորլաքեան (1889, Չուքուր, Տրապիզոնի մարզ-1968, Կալիֆորնիա)

Օր մը լուր առինք, թէ ատրբէջանցի յայտնի Աղայևը Պոլիս է եկած։ Այդ մարդը հետապնդելու վրայ էինք, երբ Պոլիս կուգայ Բէհբուտ խան Ջիվանշիրը, Ատրբէջանի ներքին գործերու նախարարը, ջարդերու յայտնի կազմակերպիչ ու հայակեր, Ատրբէջանի Թալէաթը։ Եկած էր իբր բոլշևիկեան առևտրական ներկայացուցիչ, թերևս այս պատրուակի տակ դուրս էր ելած Պաքուէն և իր հարստութիւնը դուրս հանած։ Երբ այս մարդը եկաւ, Աղայևը մոռցանք։

Առաջին քանի մը օրերը յաջողեցանք իր բնակած տեղը ստուգել։ Կ՛ ապրեր Բերա Բալաս մեծ հիւրանոցը։ Իր տրամադրութեան տակ ունէր երկու օթօմօպիլ, շտապով դուրս կուգար հիւրանոցէն, կը նստէր օթօմօպիլ ու կ՛ անհետանար։ Որոշ ժամեր չունէր հիւրանոցէն ելլելու կամ հիւրանոց մտնելու։ Այս պատճառով ալ դժուար էր զինքը յարմար առիթի մը բերելը և խփելը։

Մենք, հետապնդողներս Բերա Բալասի մուտքին նայող, հրապարակի սրճարաններու պատուհաններուն մօտ կը նստէինք առաւօտ կանուխ։ Թաւլի և այլն կը խաղայինք և մինչև երեկոյ կը դիտէինք, յաճախ փոխնիփոխ, որ տեսնէինք իր երթալը կամ գալը։ Այսպէս անցաւ շաբաթ մը։ Ոևէ դրական արդիւնքի չկրցանք հասնիլ։

Օր մըն ալ, 1921 յուլիսի 18-ին, երեկոյեան երկու օթօները եկան կանգնեցան հիւրանոցին դրան առջև, և բարձրահասակ, փափախը գլխին՝ Ջիվանշիրը դուրս եկաւ 4-5 հոգիի հետ միասին ու բարձրացան հիւրանոց։ Մենք ուշադիր կը նայինք։ Քիչ վերջ դուրս եկան հիւրանոցէն բոլորը միասին և մտան մօտիկ Փըթի Շանի պարտէզը և, յառաջանալով դէպի ամենածայրը, ուր բացօթեայ թատրոն կար, նստեցան պիւֆէի մօտ։

Մենք որոշեցինք, որ յարմար վայրկեանը եկաւ։ Ընկեր Յ․, որուն գործը աւարտած էր, մեկնեցաւ, ընկեր Ե․ և ես մտանք պարտէզ․ շատ բազմութիւն խռնուած էր, դժուր էր շարժիլը, կարելի չեղաւ յառաջանալ ու իրենց տեղը փ

խփել զինք։ Ստիպուած նստանք մուտքի դրան մօտ զետեղուած նստարանի մը վրայ և որոշեցինք որ գործի անցնիմ խումբին դուրս եկած ժամանակ։

Երկար սպասեցինք նստած․ երևի քիչ մըն ալ քուն կուգայմեր վրայ, որովհետև յանկարծ սթափեցանք ու նկատեցինք, որ ժողովուրդը արդէն դուրս կուգայ։ Խնդիրը այն է որ Ջիվանշիրը մեր առջևէն անցեր է և ամբոխի խռնուածութեան պատճառով մենք չենք նկատեր։ Տեսայ հեռուէն որ մօտեցեր է հիւրանոցի մուտքին։ Արագ դուրս եկայ պարտեզէն, ուզեցի հասնիլ, բայց անհնարին եղաւ ժողովուրդը և ճամբուն երկու կողմերը շարուած բազմաթիւ օթօները ճեղքել ու անցնիլ։ Տակաւին հիւրանոցի մուտքէն 50-60 մէթր հեռու էր, որոշակի կը տեսնէի զինք։ Մտածեցի որ ժողովուրդը ճեղքելով կռնակէն չեմ կրնար հասնիլ իրեն, ուստի ելայ մայթէն ու օթօներու մեջտեղերէն արագ-արագ մօտիկցայ։

Այժմ արդէն հազիւ 30 քայլ հեռու է ինձմէ․ նկատեցի որ գլուխը ետ դարձուց ու սկսաւ շուրջը նայիլ, ապա նորէն շարունակեց ճամբան։ Իմ մտադրութիւնն էր հիւրանոցին դրան առջև ահաբեկել զինք, բայց կասկած արթնցաւ մէջս թէ թերևս կասկածած է ու պիտի խուսափի։ Ուստի ամէն կերպով պատրաստ զգացի ինքզինքս, հոգեպէս ու մարմնապէս պինդ և անխռով։ Եւ մինչ հազիւ գլուխը դարձուցած պիտի քալէր, յաջողեցայ հասնիլ քովը։ Քաշեցի ատրճանակս։ Շատ երկարահասակ մարդ էր, ես մնացի ցածը․ պարտաւորուած խփեցի կողքէն, փոխանակ գլխէն, ատրճանակիս փողը գրեթէ հագուստին կպած։ Ուրիշ կերպ չէր ըլլար․ ետևս օթօ կար, կողքերը ժողովուրդ, ինքն ալ դիմացս։ Ազատ շարժելու հնարաւորութիւն չունէի։

Առաջին գնդակին չինկաւ, միայն ժողովուրդը քիչ մը բացուեցաւ։ Ընդհակառակը շտկուեցաւ և երկու ձեռքերս կրցաւ ամուր բռնել, քանի որ ես ետ քաշուելու կարելիութիւն չունէի։ ձեռքերս բռնելը շատ լաւ եղաւ, որովհետև շտկուեցաւ դէպի ինձ ու կուրծքը առաջս եկաւ։ Այս անգամ երկու գնդակ ևս տեղաւորցուեցի կուրծքին։ Եւ ինկաւ։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ