ԱԱԾ-ն կպարզի՞, արդյոք, «Պենտեկոստե» աղանդի և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները
06.12.2019 | 00:06
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հիշում եք, կառավարության 2019 թ. նոյեմբերի 14-ի նիստի ավարտին մոտ հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տված իր հանձնարարականի մասին: Փաշինյանն իր խոսքում մասնավորապես ասաց հետևյալը.
«Ազգային անվտանգության ծառայությանը, առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ` պարզել որոշ շրջանակների և Սատանայի համագործակցության ձևերը և ուղիները, ծիծաղում եմ, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է, ի վերջո, դա պարզվի՞, չէ՞, ազգային անվտանգության խնդիր ա…»:
Վարչապետը նաև հանդես եկավ բոլորին ուղղված կոչով. «... ովքեր տեղեկություններ ունեն, կոչ եմ անում Ազգային անվտանգության ծառայությանը դիմել»:
Ահա և հրապարակայնորեն դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին և միաժամանակ հայտարարում, որ վերջինիս արձագանքից պարզ կլինի` ԱԱԾ-ն, արդյոք, կատարո՞ւմ է վարչապետի հանձնարարականը, թե՞ անտարբեր է Փաշինյանի ասած համագործակցության նկատմամբ և իր անգործությամբ նպաստում է որոշ շրջանակների և Սատանայի կապին: Ազգային անվտանգության ծառայության ուշադրությանն եմ ներկայացնում «Միացյալ երիտասարդական լիգա» (Miacyal Eritasardakan Liga) կազմակերպության ֆեյսբուքյան էջի հետևյալ գրառումը.
«Աղանդի հովիվը ծեծել է իր 21 տարեկան դստերը հավաքներին սուրբ հոգի չընդունելու համար:
Սիրելի հայրենակիցներ, մեկ ամիս է, ինչ մեզ է դիմել «Պենտեկոստե» աղանդավորական կազմակերպության հովիվի աղջկա ընկերուհին, ով օգնություն էր խնդրում մեզանից։ Բանն այն էր, որ աղջիկը, որ 21 տարեկան է, փախել էր հայրական տանից և դիմել ոստիկանություն, որ իր ծնողները ծեծի են ենթարկել իրեն։
«Միացյալ Երիտասարդական Լիգան» կապ հաստատեց աղջկա հետ, վերջինս ներկայացրեց դեպքը։ Ըստ հովիվ կոչվածի դստեր խոսքերի, մոտ 2 տարի է ինչ նա ծեծի է ենթարկվել ծնողների կողմից նրա համար, որ չի ցանկացել մասնակցել իրենց աղանդավորական հավաքներին, ըստ դստեր խոսքերի, հավաքների ժամանակ մասնակիցներին ինչ-որ դեղ են տալիս, որից հետո այդ աղանդի հետևորդներն անգիտակից վիճակում են հայտնվում, դեղը նրա համար է, որ իբրև սուրբ հոգի ընդունեն։
Խնդիրն այն է, որ մենք ժամանակին, շուրջ 5 տարի առաջ բարձրաձայնել էինք այս աղանդի գործունեության մասին, որից հետո այն դեռևս գործում է։
Ըստ 21-ամյա աղջկա, իրեն ծեծել են այն բանի համար, որ նա չի խմել այդ դեղը, չի ընդունել սուրբ հոգի, որից հետո իբրև դիվահար բարձրացրել են տանիք և հարձակվել վրան։
Մենք կապ հաստատեցինք նաև աղանդի հովիվ ծնողների հետ, հասկացանք այն, որ ըստ ամենայնի ամբողջությամբ իրականությանը համապատասխանում է աղջկա նկարագրածը։
Ըստ աղջկա, անգամ տարիներ առաջ իրենց աղանդում Ռոզա անունով աղջիկ իբրև դիվահար եղած նետվել և ինքնասպան է եղել։
Մենք ժամանակին բարձրաձայնեցինք այդ աղանդի հետ կապված ևս մեկ զարհուրելի դեպք, որ աղանդի ղեկավար Նինել Մովսիսյանի որդեգրած երեխան, որ ունի առողջական խնդիրներ, շահագործվում է։ Ըստ հովիվի դստեր այդ աղջիկը իրենց տան սպասավորն է, անունը` Անահիտ։
Դիմում ենք ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին, խնդրում ենք ուսումնասիրել վերը նշված աղանդի գործունեությունը, այդ դեղերի իսկությունը և եթե ամբողջը իրականություն է, ապա անհապաղ դադարեցնել այդ աղանդի գործունեությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Դիմում ենք նաև ՀՀ արդարադատության նախարարին, որ պարզի, թե ինչ հանգամանքներում է ապրել ու ապրում Խարբերդի մանկատնից որդեգրված երեխան, արդյոք կա՞ շահագործում, թե՞ ոչ»։
Ինչպես ակնհայտ է, խոսքը երիտասարդ աղջկա նկատմամբ ծեծի, բռնության, նրան ինչ-որ դեղի ընդունում պարտադրելու փորձի (ամենայն հավանականությամբ` հոգեներգործուն), աղանդի այլ անդամներին այդ դեղը տալու, նախկինում հիշյալ աղանդի անդամներից մեկի կողմից` Ռոզա անունով, իբրև դիվահար եղած, կատարած ինքնասպանության, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հիշյալ աղանդի գործունեության վերաբերյալ «Միացյալ երիտասարդական լիգա» կազմակերպության շուրջ 5 տարի առաջվա ահազանգն անտեսելու և այլնի մասին է: Բնականաբար, հարց է առաջանում` Աստվա՞ծ է առաջնորդում, ուղղորդում այս աղանդի անդամներին կամ նրանցից ոմանց, թե՞ Սատանան: Հետաքրքիր է նաև, թե ուր են չքվել Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար հռչակած, Սորոսի հիմնադրամի և այլ կազմակերպությունների դրամաշնորհներով գործող հասարակական կազմակերպությունները: Այս դեպքի առնչությամբ նրանց անգործությունը հերթական վկայությունը չէ՞, թե այդ ՀԿ-ներն իրականում ինչ նպատակներ են հետապնդում…
«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը դեռ 2014 թ. մարտի 18-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել էին, որ «Պենտեկոստե» անունը կրող աղանդավորական շարժման (ՀՀ Երևանի Էրեբունու համայնքի հոգեգալստականների կրոնական կազմակերպություն) հոգևոր հովիվը կին է՝ Նինել Մովսիսյանը: Դանիել Պետրոսյանը, իր հերթին, ասել էր, որ «Պենտեկոստե» թարգմանաբար նշանակում է հոգեգալստականներ, և տվյալ աղանդը, հավանաբար, նույն հոգեգալստականների մեծ համայնքից պոկված ճյուղ է:
«Նրանց հավաքատեղին Էրեբունի համայնքում է գտնվում,- տեղեկացրել էր Դանիել Պետրոսյանը:- Նրանք շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որոնց ընթացքում մեծ պարկեր են դնում բեմի վրա, և մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում նրանց»:
Դանիել Պետրոսյանը նշել էր նաև, որ վերոնշյալ աղանդում անչափահասները մեծ թիվ են կազմում, ապա հավաստել, որ մի անչափահասի, որ որոշել է աղանդի հավաքներին այլևս չմասնակցել, 3 օր ստիպել են սրբապատկերներով սենյակում փակված մնալ` Սատանան միջից դուրս հանելու համար, ինչի պատճառով երեխան հոգեկան խանգարում է ստացել:
Հոգեգալստական կամ պենտեկոստեական շարժումը սկիզբ է առել ամերիկյան մայրցամաքում, 1900 թ. դեկտեմբերի 31-ին: Նրանց բնորոշ է էքստատիկ, գրգռված, հուզական վիճակում (էկզալտացիա) անհասկանալի լեզվախոսությունը, հաճախ անիմաստ, անկապ հնչյունների արտաբերումը` գլոսսոլալիա: Այս հուզավառության վիճակում` պայմանավորված աղանդի ծիսական համակարգով, դրանում գտնվող աղանդի անդամների բանականությունը «վերանում է», դառնում են անկառավարելի: Համարվում է, որ միայն այդ դեպքում է հնարավոր, որ Աստված իր նշանը դնի տվյալ անձի վրա: Սակայն, մտահափշտակության մեջ ընկնելով ու սկսելով անսովոր արտաբերություններ, նրանք չեն գիտակցում, որ դրանք ոչ թե Աստծո կամ Սուրբ Հոգու թելադրանքն են, այլ Սատանայի կամ նրա արբանյակ դևերի, մեր քույրերն ու եղբայրները մոլորության մեջ են: Այսպես ենք կարծում` հիմք ունենալով նաև Գրիգոր Տաթևացու գրածը: Տաթևացին «Գիրք հարցմանցում» նշել է մի քանի միջոցներ, որոնցով Նեռը վերջին ժամանակներում մարդկանց պետք է մոլորեցնի, դրանց թվում նա նշել է լեզվախոսության մասին. «և չար հոգիով խոսել պիտի տա այլ և այլ լեզուներ»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ. 2
- Նիկոլ, Հայաստան, ընդդիմություն, Գյումրիում ընտրություններ… Մեր «խաղաքարտերը» կարող են խառնվել, շաբաթը կարող է ուրբաթից շուտ գալ
- Ռուսաստանում անհայտ վիրո՞ւս, միկոպլազմային թոքաբո՞րբ, գուցե արհեստականորեն մուտացված, ինչ է կատարվում Հայաստանից ոչ այնքան հեռու
Մեկնաբանություններ