Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է

Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է
03.04.2020 | 00:02
Մեր ժա­մա­նակ­նե­րում ա­վե­լի ու ա­վե­լի մտա­հո­գիչ է դառ­նում մեր ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան խն­դի­րը:
Աշ­խար­հում այս­քան սր­բա­պիղծ և պղ­ծա­մե­ծար ին­ֆոր­մա­ցիա­յի առ­կա­յու­թյան մեջ շատ բարդ ու դժ­վա­րին է դառ­նում ե­րե­խա­նե­րին սր­բու­թյան և ճշ­մար­տու­թյան մեջ հաս­տա­տել, ե­թե ծնող­նե­րը չու­նեն հա­մա­պա­տաս­խան հո­գևոր գի­տակ­ցու­թյուն: Փո­խանակ մենք մեր ե­րե­խա­նե­րին հոր­դո­րենք ե­կե­ղե­ցի հա­ճա­խել, ի­րենց նպաստն ու ներդ­րումն ու­նե­նալ ե­կե­ղե­ցա­կան կյան­քից ներս, որ­պես­զի կրթ­վեն ու դաս­տիա­րակ­վեն հա­վատ­քի, մաք­րու­թյան, սր­բու­թյան շա­վիղ­նե­րում, հե­ռու մնան մեղ­քից ու նյու­թա­պաշ­տու­թյու­նից, կոմպ­լեք­սա­վո­րում ենք նրանց, հոր­դո­րում ենք, որ ըն­դա­մե­նը մոմ վա­ռեն կամ ընդ­հան­րա­պես չգ­նան ե­կե­ղե­ցի` այս­պի­սով հաս­տա­տե­լով մեր մե­ղա­վոր լի­նե­լը, ո­րի մա­սին ի­մաս­տունն ա­սել է. «Մե­ղա­վո­րի հա­մար աստ­ված­պաշ­տու­թյու­նը գար­շե­լի է» (Սի­րա­քի ի­մաստ. 1; 29), և այդ գար­շան­քը փա­թա­թում ենք ե­րե­խա­նե­րի վզին: Կտ­րում ենք նրանց մեր ազ­գա­յին ար­մատ­նե­րից, ա­վան­դույթ­նե­րից, և որ ա­վե­լի սար­սա­փե­լի է, կտ­րում ենք Կյան­քի Աղ­բյու­րից` Քրիս­տո­սից, սր­բու­թյուն­նե­րից, ու հե­տո տրտն­ջում նրանց վար­քագ­ծից:
Ա­ռանց հոգևոր-բա­րո­յա­կան գի­տակ­ցու­թյան մար­դը նման է աշ­խար­հին. բա­ցի սր­բու­թյու­նից ինչ թա­փոն ա­սես կզար­գա­նա նրա մեջ: Ե­թե մեր ե­րե­խա­նե­րին ար­գե­լում ենք ծա­ռա­յել ե­կե­ղե­ցուն, Քրիս­տո­սին, մենք նրանց ա­կա­մա զոհ ենք մա­տու­ցում ա­նօ­րեն բան­սար­կուին: Լավ սո­վո­րի, թե վատ, մե­ծա­նում է աշ­խարհ-թա­փո­նի մեջ և հա­նուն այդ թա­փո­նի` կորս­տյան մատ­նում իր հո­գին:
Եվ թող որ ծնող­նե­րը ոչ ո­քի, բա­ցի ի­րեն­ցից, չմե­ղադ­րեն, ե­թե ի­րենց ե­րե­խան ա­նու­շադ­րու­թյան պատ­ճա­ռով վե­րած­վի անպ­տուղ թզե­նու (Ղուկ. 13:6-9): Ար­դյո՞ք այդ ժա­մա­նակ նրա՛նց էլ լսե­լի չի լի­նի Աստ­ծո ա­հեղ ձայ­նը, ո­րը Սամ­վել մար­գա­րեն հայտ­նեց Հե­ղի քա­հա­նա­յա­պե­տին զա­վակ­նե­րի ան­փույթ դաս­տիա­րա­կու­թյան պատ­ճա­ռով. «...իր որ­դի­նե­րի գոր­ծած ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի հա­մար մինչև վերջ իր սերն­դից վրեժ պի­տի լու­ծեմ, ո­րով­հետև իր որ­դի­նե­րը Աստ­ծուն էին ա­նար­գում, իսկ նա նրանց չէր հան­դի­մա­նում» (Ա Թագ. 3; 13): Ծնող­նե­րը պետք է գի­տակ­ցեն, որ ի­րենց ե­րե­խա­նե­րը թեև ի­րեն­ցից ա­ռան­ձին ան­հատ­ներ են, բայց և միա­ժա­մա­նակ ի­րենց շա­րու­նա­կու­թյունն են` ի­րենց իսկ գե­նե­րի և դաս­տիա­րա­կու­թյան կրող­նե­րը: Եվ որ­քան ճիշտ նրանք դաս­տիա­րակ­վեն որ­պես շա­րու­նա­կու­թյուն, այն­քան կմե­ծա­նա լավ ան­հատ դառ­նա­լու նրանց հնա­րա­վո­րու­թյու­նը: Իսկ այդ հնա­րա­վո­րու­թյան մե­ծաց­մա­նը զու­գա­հեռ ա­վե­լի ո­րո­շա­կի ու ան­շա­ման­դաղ կդառ­նա մեր շա­րու­նա­կու­թյան ա­պա­գան:
Սուրբ Գիր­քը պատ­վի­րում է զա­վակ­նե­րին հնա­զանդ լի­նել ծնող­նե­րին «Որ­դի­նե՛ր, հնա­զանդ ե­ղեք ձեր ծնող­նե­րին ի Տեր» (Ե­փես. 6;1- 4), բայց և միա­ժա­մա­նակ ծնող­նե­րին պատ­վի­րում է զա­վակ­նե­րին դաս­տիա­րա­կել աստ­ված­ճա­նա­չո­ղու­թյան շր­ջա­նակ­նե­րում:
Ծնո­ղա­կան սի­րո և դաս­տիա­րա­կու­թյան ան­գե­րա­զան­ցե­լի օ­րի­նակ է ծա­ռա­յում հենց ինքն Աստ­ված. «քան­զի Տե­րը ում սի­րում` նրան խրա­տում է և պատ­ժում նրան, ում ըն­դու­նում է որ­պես որ­դի» (Առ. 3;11-12): «Թե խրա­տին համ­բե­րող եք, Աստ­ված ձեզ կմո­տե­նա իբրև որ­դի­նե­րի: Ո՞րն է այն որ­դին, ո­րին հայ­րը չի խրա­տում. ո­րով­հետև, ե­թե մնաք ա­ռանց խրա­տի, ո­րին բո­լորն են բաժ­նե­կից, ա­պա խորթ եք և ոչ թե հա­րա­զատ որ­դի. հի­րա­վի, ե­թե պատ­կա­ռում ենք մեր մարմ­նա­վոր հայ­րե­րից, ո­րոնք մեզ խրա­տում են, որ­չա՞փ ևս ա­ռա­վել պետք է հնա­զանդ­վենք հո­գի­նե­րի Հո­րը, որ ապ­րենք. քա­նի որ սրանք մի փոքր ժա­մա­նակ և ըստ ի­րենց կա­մե­ցո­ղու­թյան են խրա­տում, իսկ Նա` մեր օգ­տի հա­մար, որ­պես­զի հա­ղոր­դա­կից լի­նենք նրա սր­բու­թյա­նը: Ա­մեն խրատ տվյալ պա­հին ու­րա­խու­թյուն չի թվում, այլ տրտ­մու­թյուն, բայց հե­տո ար­դա­րու­թյան խա­ղա­ղա­րար պտուղն է հա­տու­ցում նրա­նով դաս­տիա­րակ­ված­նե­րին (Եբր.12;7-11):
«Բո­վան­դակ ի­մաս­տու­թյու­նը Տի­րո­ջից է, և այն հա­վի­տյան կմ­նա Նրա հետ» (Սի­րաք 1;1):
Սուրբ Գիր­քը ի­մաս­տու­թյան անս­պառ աղ­բյուր է, որ կա­րող է ման­կան հո­գում սնել ու ա­ճեց­նել հա­վի­տե­նու­թյան պտ­ղա­ռատ ծա­ռը, բայց ծնո­ղը պետք է ինքն ա­ռաջ­նոր­դի իր զա­վա­կին դե­պի այդ աղ­բյու­րը, ե­թե ծնո­ղը թե­րա­նում է իր այդ պար­տա­կա­նու­թյան մեջ ոչ իր մեղ­քով, այ­սինքն` ոչ մի­տում­նա­վոր, ա­պա Աստ­ված ին­քը եր­բեք չի ան­տե­սում իր զա­վակ­նե­րին:
Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 3444

Մեկնաբանություններ