Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր թշ­նա­մի­ներն էլ են Ե­կե­ղե­ցու և Կա­թո­ղի­կո­սի դեմ գոր­ծել, դուք էլ եք նրանց դեմ գոր­ծում

Մեր թշ­նա­մի­ներն էլ են Ե­կե­ղե­ցու և Կա­թո­ղի­կո­սի դեմ  գոր­ծել, դուք էլ եք նրանց դեմ գոր­ծում
17.04.2020 | 00:03
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից ՀՀ հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գահ նշա­նակ­ված Ստյո­պա Սա­ֆա­րյա­նը, News.am-ին Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի պա­տաս­խա­նի հա­մա­տեքս­տից կտր­ված մեկ­նա­բա­նու­թյամբ ա­ղա­վա­ղե­լով ի­րա­կա­նու­թյու­նը, այ­լա­փո­խե­լով կամ նեն­գա­փո­խե­լով Կա­թո­ղի­կո­սի կո­չի բո­վան­դա­կու­թյու­նը, Fa­ce­book-յան իր է­ջում Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու հոգևոր ա­ռաջ­նոր­դի` Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի և հենց Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու նկատ­մամբ օ­րերս հրա­պա­րա­կել է հետևյալ հե­րյու­րան­քը, ի­րա­կա­նու­թյա­նը չհա­մա­պա­տաս­խա­նող վար­կա­բե­կիչ գրա­ռու­մը.
«Փաս­տո­րեն, կա­թո­ղի­կո­սին, բա­ցի Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, մնա­ցած կա­լա­նա­վոր­նե­րի (դի­տա­վո­րյալ կամ անզ­գույշ հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րած) ա­ռող­ջա­կան վի­ճա­կը չի հե­տաք­րք­րում... Ա­վե­լորդ չէ ա­սել՝ մոմդ ծա­խի, ե­կե­ղե­ցու բիզ­նես­նե­րին տի­րու­թյուն ա­րա, պե­տու­թյան գոր­ծե­րին մի խառն­վի, մի­գու­ցե մի գե­ղե­ցիկ օր մեզ ար­ժա­նի վե­հա­փառ կու­նե­նանք...»:
Մինչ­դեռ, ա­հա թե ի­րա­կա­նում ինչ է պա­տաս­խա­նել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Երկ­րորդ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սը NEWS.AM լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան կող­մից ստաց­ված հարց­մա­նը: Մեջ­բե­րում ենք Մայր Ա­թո­ռի Տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գի հրա­պա­րա­կու­մը.
«Մար­դու աստ­վա­ծա­պարգև կյան­քը բարձ­րա­գույն ար­ժեք է և դրա նկատ­մամբ հո­գա­ծու վե­րա­բեր­մուն­քը յու­րա­քան­չյու­րիս պա­տաս­խա­նատ­վու­թյունն է. Գա­րե­գին Բ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս»։
Ի պա­տաս­խան News.am լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան կող­մից ստաց­ված հարց­ման՝ հա­մա­վա­րա­կի այս պայ­ման­նե­րում ԱՀ ա­ռա­ջին նա­խա­գահ և ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի առն­չու­թյամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գա­րե­գին Երկ­րորդ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սը նշել է.
«Եր­կու օր ա­ռաջ ազ­գո­վի, ա­ղոթ­քով միա­բան­ված տո­նախմ­բե­ցինք Սուրբ Հա­րու­թյան տո­նը, ո­րը դի­մա­վո­րե­ցինք հա­մա­վա­րա­կի այս ծանր ու դժ­վա­րին ի­րադ­րու­թյան մեջ։ Այդ ա­ռի­թով Երկ­նա­վո­րից Ս. Հա­րու­թյան շնորհ­նե­րի հայ­ցի հետ մեկ­տեղ Մեր պատ­գա­մը հղե­ցինք աշ­խար­հաս­փյուռ Մեր ժո­ղովր­դին՝ կարևո­րե­լով, որ հատ­կա­պես հա­մա­վա­րա­կի վտան­գի առջև մենք կա­րո­ղա­նանք պահ­պա­նել մեր մարդ­կայ­նու­թյու­նը, տե­րու­նա­պատ­վեր սի­րով ու հո­գա­տա­րու­թյամբ շա­ղա­խել մեր կյանքն ու գոր­ծը, իսկ փոր­ձու­թյու­նից դուրս գալ ա­վե­լի ու­ժեղ, միաս­նա­կան ու հա­մախ­մբ­ված՝ իբրև Քրիս­տո­սին հա­վա­տա­րիմ հա­րու­ցյալ ժո­ղո­վուրդ։
Մար­դու աստ­վա­ծա­պարգև կյան­քը բարձ­րա­գույն ար­ժեք է և դրա նկատ­մամբ հո­գա­ծու վե­րա­բեր­մուն­քը յու­րա­քան­չյու­րիս պա­տաս­խա­նատ­վու­թյունն է։ Հա­մա­վա­րա­կի այս պայ­ման­նե­րում աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում տես­նում ենք, որ մաս­նա­վոր ու­շադ­րու­թյուն է դարձ­վում ա­զա­տազ­րկ­ման վայ­րե­րում գտն­վող ան­ձանց, ող­ջու­նե­լի քայ­լեր են ձեռ­նարկ­վում՝ հա­սա­րա­կու­թյան հա­մար վտանգ չներ­կա­յաց­նող­նե­րի ա­զատ ար­ձակ­ման և կամ խա­փան­ման մի­ջոց­նե­րի փո­փո­խու­թյան՝ զերծ պա­հե­լու նրանց վտան­գա­վոր այս վա­րա­կից։ Նման հար­ցե­րում Ե­կե­ղե­ցու դիր­քո­րո­շու­մը խար­սխ­ված է սի­րո, խնամ­քի և գթասր­տու­թյան աստ­վա­ծա­յին պատ­գա­մի վրա, և այս ա­ռու­մով Մեր հոր­դորն է, որ հայ­րե­նի մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կեն այս ուղ­ղու­թյամբ անհ­րա­ժեշտ քայ­լեր նա­խա­ձեռ­նել։
Ինչ վե­րա­բե­րում է ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, հա­ղորդ լի­նե­լով նա­խա­գա­հի ա­ռող­ջու­թյան առն­չու­թյամբ բժիշկ­նե­րի մաս­նա­գի­տա­կան կար­ծիք­նե­րին, կարևոր ենք հա­մա­րում, որ ար­դա­րա­դա­տու­թյան ի­րա­գործ­ման հետ մեկ­տեղ ձեռ­նարկ­վեն բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջոց­ներն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը, այդ թվում՝ խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյուն՝ հա­մա­վա­րա­կի այս շր­ջա­նում ա­պա­հո­վագ­րե­լու նրան ա­ռող­ջա­կան վի­ճա­կի հե­տա­գա բար­դա­ցում­նե­րից»։
Այ­սինքն` Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի հոր­դո­րը վե­րա­բե­րում է ոչ միայն ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, Ար­ցա­խի ա­ռա­ջին նա­խա­գահ և Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, այլև կա­լան­քի և ա­զա­տազ­րկ­ման վայ­րե­րում գտն­վող բո­լոր նրանց, ո­րոնց խա­փան­ման մի­ջոց կա­լանքն այլ խա­փան­ման մի­ջո­ցով փո­խա­րի­նե­լը և ա­զատ ար­ձա­կե­լը հա­սա­րա­կու­թյան հա­մար վտանգ չեն ներ­կա­յաց­նում:
Ըն­դգ­ծենք նաև, որ Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող, շա­հույթ հե­տապն­դող կազ­մա­կեր­պու­թյուն չէ, հետևա­բար ե­կե­ղե­ցին բիզ­նե­սով չի զբաղ­վում, բիզ­նես չէ նաև ե­կե­ղե­ցու մո­մա­վա­ճա­ռու­թյու­նը, ոչ էլ Կա­թո­ղի­կոսն է մոմ ծա­խում: Ստյո­պա Սա­ֆա­րյա­նը գո­նե իր ներ­կա­յիս տա­րի­քում պետք է ի­մա­նար այս ա­մե­նի մա­սին, ա­ռա­վել ևս` հայ­տն­ված լի­նե­լով ՀՀ հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գա­հի պաշ­տո­նում, իսկ ե­թե գի­տե­նա­լով հան­դերձ է իր վե­րոն­շյալ գրա­ռու­մը կա­տա­րել, ա­պա, կար­ծում եմ, դա իր ող­բեր­գու­թյունն է…
Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի կող­մից ի պա­տաս­խան News.am գոր­ծա­կա­լու­թյան հարց­ման կա­տար­ված հայ­տա­րա­րու­թյան վե­րա­բե­րյալ, մեղմ ա­սած, ան­տե­ղի և ան­հար­կի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ու գնա­հա­տա­կան­նե­րի առն­չու­թյամբ Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի Տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գը հան­դես է ե­կել հետևյալ հայ­տա­րա­րու­թյամբ.
«Ապ­րի­լի 14-ին Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի կող­մից ի պա­տաս­խան News.am գոր­ծա­կա­լու­թյան հարց­ման կա­տար­ված հայ­տա­րա­րու­թյու­նը տե­ղիք է տվել տա­րաբ­նույթ, այդ թվում և ան­տե­ղի ու ան­հար­կի մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ու գնա­հա­տա­կան­նե­րի։
Հարկ ենք նկա­տում հայտ­նել հետևյա­լը՝ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի կեց­վածքն ամ­բող­ջա­պես հա­մա­հունչ է Քրիս­տո­սի Սուրբ Ե­կե­ղե­ցու մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյանն ու դա­վա­նած ար­ժեք­նե­րին։ Հետևա­բար, հարկ է չքա­ղա­քա­կա­նաց­նել Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի դիր­քո­րո­շու­մը և չտր­վել անպ­տուղ բա­նա­վե­ճե­րի։ Ցա­վոք, Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի ար­տա­հայ­տած մտ­քե­րը ներ­կա­յաց­վում են հատ­վա­ծա­բար, իսկ ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հին անդ­րա­դար­ձը՝ են­թա­տեքս­տից կտր­ված և այ­լա­փոխ­ված։
Նո­րին Սր­բու­թյան հոր­դո­րին առ­նչ­ված բո­լոր մեկ­նա­բա­նու­թյուն­ներն ու գնա­հա­տա­կան­նե­րը պետք է կա­տա­րել՝ խս­տո­րեն հետևե­լով տեքս­տի բո­վան­դա­կու­թյա­նը, ինչ­պես նաև դրսևո­րել անհ­րա­ժեշտ պատ­շա­ճու­թյուն և բա­րեկր­թու­թյուն տե­սա­կետ­ներ և կար­ծիք­ներ ար­տա­հայ­տե­լիս, ա­ռա­վել ևս երբ դա կա­տար­վում է պաշ­տո­նա­տար դիրք զբա­ղեց­նող ան­ձանց կող­մից։
Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի հոր­դորն է ա­մեն­քին՝ միաս­նու­թյան և հա­մե­րաշ­խու­թյան ո­գով, ջան­քե­րի մեկ­տե­ղու­մով լծ­վել հա­մա­վա­րա­կի այս ծանր ի­րա­վի­ճա­կում հայ­րե­նի­քի և մեր ժո­ղովր­դի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը»։
Հա­վե­լենք, որ Ստյո­պա Սա­ֆա­րյա­նի գրառ­ման առն­չու­թյամբ հո­գե­բան, քա­ղա­քա­կան հո­գե­բան, «Մա­դա­թյան» հո­գե­բա­նա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Միհր­դատ Մա­դա­թյա­նը Fa­ce­book-յան իր է­ջում գրել է.
«Տիկ­նայք և Պա­րո­նայք
Այս՝ ե­րե­խա­յի կո­շի­կը Մար­տի 1-ին վեր բարձ­րաց­նող և սուտ ին­ֆոր­մա­ցիա տա­րա­ծող սու­բյեկ­տը, ով էլ հենց ընդ­հա­րում­նե­րի ա­ռիթ հան­դի­սա­ցավ, Ա­նա­հիտ Բախ­շյա­նի հետ միա­սին, ո­րով­հետև կր­քեր բոր­բո­քեց ստա­հոդ ին­ֆոր­մա­ցիա տա­րա­ծե­լով, հի­մա հան­դի­սա­նում է ՀԱՆ­ՐԱ­ՅԻՆ ԽՈՐ­ՀՐ­ԴԻ նա­խա­գահ։
Ես նման «հան­րու­թյան» ան­դամ չեմ ու­զում լի­նել, ո­րով­հետև այս ան­ձի, ուղ­ղա­կի ներ­կա­յու­թյու­նը այդ խոր­հր­դում, անձ­նա­պես վի­րա­վո­րա­կան է ինձ հա­մար։
Ինչ­քա՞ն մեր ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ չի նկա­տե­լու այս ա­նար­գան­քը՝ հայ­րե­նի­քի, ազ­գի, նրա հե­րոս­նե­րի, պե­տա­կան կրո­նի, ըն­տա­նի­քի, պե­տա­կա­նու­թյան և այլ ար­ժեք­նե­րի նկատ­մամբ։
Չմո­ռա­նամ ա­սել, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ բե­մադր­ված ֆար­սի ա­մե­նագլ­խա­վոր դե­րե­րից մե­կը՝ հենց այս սու­բյեկ­տի քրոջն էր հանձ­նա­րար­ված...
Մի այլ «դուրս­պր­ծուկ»՝ Ա­լեն Սի­մո­նյան, ար­դեն ո­րո­շել է Վե­հա­փա­ռին փո­խել։
Թերևս շա­տե­րին ար­դեն հայտ­նի է Կա­թո­ղի­կո­սի հի­շյալ պա­տաս­խա­նի առն­չու­թյամբ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը.
«Այ­սօր Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ն ա­սել է, որ կարևոր է հա­մա­րում Ռո­բերտ Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­մը:
Ա­սեմ, որ հա­զա­րա­վոր ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ ար­դեն շատ եր­կար ժա­մա­նակ է կարևոր են հա­մա­րում Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի փո­փո­խու­թյան հար­ցը:
Կար­ծում եմ` քա­ղա­քա­ցի Կտ­րիճ Ներ­սի­սյա­նը, ով տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ լռել է, լռել է, լռել է, այ­սօր` նոր ի­րա­վի­ճա­կում, ա­զատ կա­րող է դա­տա­րա­նում ե­րաշ­խա­վոր հան­դի­սա­նալ քա­ղա­քա­ցի Ռ. Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցի փո­փո­խու­թյան հա­մար, և դրա հա­մար բա­վա­րար դրա­մա­կան մի­ջոց­ներ կգտն­վեն»:
Ես էլ, ի գի­տու­թյուն Ա­լեն Սի­մո­նյա­նի, ա­սեմ, որ բազ­մա­հա­զար, ան­հա­մե­մատ ա­վե­լի մե­ծա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ ար­դեն շատ եր­կար ժա­մա­նակ կարևոր են հա­մա­րում իր և ներ­կա­յիս վար­չախմ­բի, մեղմ ա­սած, փո­փո­խու­թյան հար­ցը: Եվ ե­թե Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոսն իր հա­մար քա­ղա­քա­ցի Կտ­րիճ Ներ­սի­սյան է, ա­պա Ա­լե­նի աշ­խա­տա­վայրն էլ ինձ հա­մար ոչ թե Ազ­գա­յին ժո­ղով, այլ հիմ­նա­կա­նում «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­ված հաս­տա­տու­թյուն, այդ գա­ղա­փա­րի հետ կապ չու­նե­ցող և ընտ­րող­նե­րի խա­բեու­թյան ար­դյուն­քում այն­տեղ հայ­տն­ված ինչ-որ ջա­հել­նե­րի ժո­ղո­վա­տե­ղի է, ինքն էլ այ­սու­հետ ըն­դա­մե­նը` քա­ղա­քա­ցի Ա­լեն Սի­մո­նյան: Աշ­խա­տե­ցի հնա­րա­վո­րինս քա­ղա­քա­վա­րի լի­նել և այժմ դեռ բա­վա­րար­վել այս­քա­նով»:
Ա­լեն Սի­մո­նյա­նի վե­րոն­շյալ գրառ­մա­նը Facebook-յան իր է­ջում անդ­րա­դար­ձել է նաև Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի ար­խի­վի և թան­գա­րան­նե­րի տնօ­րեն, հո­գեշ­նորհ տեր Ա­սո­ղիկ ա­բե­ղա Կա­րա­պե­տյա­նը, մաս­նա­վո­րա­պես գրե­լով. «Որ­պես հայ քրիս­տո­նյա և հոգևոր սպա­սա­վոր խո­րա­պես հիաս­թափ­ված եմ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ պա­րոն Ա­լեն Սի­մո­նյա­նի վե­րա­բեր­մուն­քից:
Ֆեյս­բու­քյան իր է­ջում կա­տա­րած գրա­ռու­մը՝ Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րա­պե­տի վե­րա­բե­րյալ, բո­լո­րո­վին վա­յել չէ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի հան­գա­ման­քին և ոչ էլ հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան ծան­րակ­շիռ գործ­չին:
Մեզ հա­մար մեծ ցավ է, որ պե­տա­կան պաշ­տո­նյան ի­րեն նման պահ­վածք կա­րող է թույլ տալ:
Դա­տա­պար­տում ենք Հա­յոց Ե­կե­ղե­ցու հոգևոր զա­վակ պա­րոն Ա­լեն Սի­մո­նյա­նի ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը, և որ­պես հոգևոր սպա­սա­վոր հոր­դո­րում և զգաս­տու­թյան ենք կո­չում:
Թույլ մի տվեք հաս­տատ­վի այն կար­ծի­քը, որ Հա­յոց Ե­կե­ղե­ցու դեմ ան­ցյա­լում կա­տար­ված հայտ­նի ոտ­նձ­գու­թյուն­նե­րի հե­ղի­նակ­ներն ու հրահ­րող­նե­րը նաև այլ հաս­ցե ու­նեն...
Կսի­րեմ հու­սալ, որ Ձեզ բնո­րոշ ող­ջա­խո­հու­թյամբ կսր­բագ­րեք Ձեր մո­տե­ցու­մը և կմ­նաք հա­րա­զատ զա­վա­կը Ձեր Սուրբ Ե­կե­ղե­ցու՝ հայ­ցե­լով Ազ­գիս Սր­բազ­նա­գույն Հայ­րա­պե­տի հայ­րա­կան նե­րո­ղամ­տու­թյու­նը»:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ