Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է

Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է
02.06.2020 | 00:07
Սկզ­բից էր Խոս­քը: Եվ Խոսքն Աստ­ծո մոտ էր և Խոս­քը Աստ­ված էր: Կյան­քը Նրա­նով էր, և այդ կյան­քը մարդ­կանց հա­մար լույս էր (Հովհ. 1;1,4)։
« .... ո­րով­հետև Աստ­ված է, որ ա­սաց.-Խա­վա­րից թող լույս ծա­գի.- և Նա ծա­գեց­րեց մեր սր­տե­րում Աստ­ծո փառ­քի գի­տու­թյան լույ­սը, ո­րը ճա­ռա­գայ­թում է Հի­սուս Քրիս­տո­սի դեմ­քից»: (Բ Կորնթ. 4;6):
Աստ­ծո խոս­քը ա­րա­րում է ու կեն­սա­գոր­ծում, ո­ղոր­մում է ու շնոր­հա­զար­դում, դա­տում է ու դա­տա­պար­տում, բայց մենք կխո­սենք մարդ­կա­յի՛ն խոս­քի մա­սին: Ի­մաս­տուն­նե­րը ա­սում են. «Թող քո բե­րա­նը չշ­տա­պի, և ոչ էլ սիրտդ հապ­ճեպ խոսք ա­սի Աստ­ծո առջև, ո­րով­հետև Աստ­ված եր­կն­քում է, իսկ դու` երկ­րի վրա. դրա հա­մար էլ թող քո խոս­քե­րը սա­կավ լի­նեն» (Ժող. 5;1): «Փառքն ու ա­նար­գան­քը խոս­քի մեջ է, և մար­դու կոր­ծա­նումն` իր լեզ­վի վրա» (Սի­րաք 5;15): Այն ազ­դե­ցու­թյու­նը, ինչ ու­նի Աստ­ծո Խոս­քը ողջ տիե­զեր­քի վրա, նույ­նը ու­նի աստ­վա­ծա­կերպ մար­դու խոս­քը իր իսկ միկ­րո­տիե­զեր­քի վրա. մար­դու ար­տա­հայ­տած խոս­քը կա­րող է ցույց տալ նրա հո­գու վի­ճա­կը, կամ ար­տա­հայ­տու­թյու­նը լի­նել նրա թա­քուն ու բա­ցա­հայտ իղ­ձե­րի: Երբ մար­դը գո­հա­նում է իր ու­նե­ցա­ծով, դա նշան է նրա հոգևոր հա­սու­նու­թյան: «Մի ե­ղիր չա­փա­զանց ար­դար և ոչ էլ շատ ճար­տար, որ չլի­նի թե սխալ­վես, շատ ամ­բա­րիշտ մի ե­ղիր ու մի ե­ղիր խս­տա­բա­րո, որ չլի­նի թե տա­րա­ժամ մեռ­նես» (Ժող. 7;17-18),- այս­տեղ խոս­քը մար­դու ինք­նագ­նա­հա­տա­կա­նի մա­սին է: Պետք է լի­նել խո­նարհ ինք­նագ­նա­հա­տա­կա­նի մեջ և չա­փա­վոր` մեր «ե­սի» դրսևո­րում­նե­րում:
«Քո հո­գու խոր­հուրդ­նե­րի մեջ մի՛ բարձ­րաց­րու քեզ, որ­պես­զի քո ան­ձը չմոր­թոտ­վի զվա­րա­կի նման, այ­լա­պես քո տերևնե­րը կոչն­չաց­նես, քո պտուղ­նե­րը կկորց­նես և կմ­նաս իբրև չո­րա­ցած ծառ» (Սի­րաք 6;2-3): Եվ ե­թե մե­կը չա­սի` ես ո­չինչ եմ, չի վե­րա­փոխ­վի, քան­զի վե­րա­փո­խու­մը սկս­վում է մկր­տու­թյամբ, ո­րը նոր ա­րար­չու­թյուն է, իսկ Աստ­ված սո­վոր է ոչն­չի՛ց ստեղ­ծե­լու, բայց այս ան­գամ ար­դեն Աստ­ծո Խոս­քը հա­մա­գոր­ծակ­ցում է մարդ­կա­յին խոս­քի հետ: Ե­թե մար­դը ին­քը ի­րեն ո­չինչ չի կար­ծում, Աստ­ված օգ­նում է նրան հաս­կա­նա­լու սե­փա­կան ոչն­չու­թյու­նը. «Աստ­ված աշ­խար­հի ոչ­տոհ­միկ­նե­րին, ար­հա­մարհ­ված­նե­րին և ո­չինչ­նե­րին ընտ­րեց, որ­պես­զի ի­րենք ի­րենց մի բան կար­ծող­նե­րին ոչն­չի վե­րա­ծի, որ­պես­զի ոչ մի մարդ­կա­յին էակ չպար­ծե­նա Աստ­ծո ա­ռաջ» (Ա Կորնթ. 1;28-29): Ե­թե մար­դը ինքն ի­րեն դա­տարկ ա­նոթ չհա­մա­րի, Աստ­ված նրան շնոր­հով և օրհ­նու­թյամբ չի լց­նի: Հի­սուս փաս­տում է, որ մար­դու ար­տա­բե­րած չար խոս­քերն ու կա­տա­րած չար գոր­ծե­րը նախ մար­դու սր­տում են սկզբ­նա­վոր­վում: Հի­սուս պատ­վի­րում է նախ մաք­րել սիրտն ու միտ­քը, որ­պես­զի դրան­ցից ա­ծանց­վող խոս­քերն ու գոր­ծե­րը չլի­նեն վնա­սող ու գայ­թակ­ղեց­նող. «Ոչ մի տգեղ խոսք ձեր բե­րա­նից թող չել­նի, այլ միայն բա­րի խոս­քը, որ շի­նիչ է և օգ­տա­կար, որ­պես­զի շնոր­հով լց­վի նա, ով այն լսում է: Եվ մի՛ տրտ­մեց­րեք Աստ­ծո Սուրբ Հո­գին, ո­րով կնք­վե­ցիք փր­կու­թյան օր­վա հա­մար: Ա­մեն դառ­նու­թյուն, բար­կու­թյուն, զայ­րույթ, ա­ղա­ղակ և հայ­հո­յու­թյուն թող վե­րա­նան ձեզ­նից` ի­րենց չա­րու­թյամբ հան­դերձ: Մի­մյանց հետ ե­ղե՛ք քաղցր, գթած` նե­րե­լով մի­մյանց, ինչ­պես որ Աստ­ված նե­րեց մեզ Քրիս­տո­սով» (Եփ. 4;29-32): Աստ­ծո Խոս­քը Իր հետևորդ­նե­րին ևս իշ­խա­նու­թյուն է տվել ` խոս­քով հաս­տա­տել կամ ժխ­տել, ըն­դու­նել կամ մեր­ժել. «Եվ ե­թե մի քա­ղաք չըն­դու­նի ձեզ և չլ­սի ձեր խոս­քե­րը, այդ քա­ղա­քից դուրս գնա­լիս ձեր ոտ­քե­րից փո­շին թո­թա­փե­ցե՛ք» (Մատթ. 10;14): «Բայց ա­սում եմ ձեզ, թե մար­դիկ ի­րենց խո­սած ա­մեն դա­տարկ բա­նի հա­մար դա­տաս­տա­նի օ­րը հա­շիվ պի­տի տան, ո­րով­հետև` քո խոս­քե­րով պի­տի ար­դա­րա­նաս և քո խոս­քե­րով պի­տի դա­տա­պարտ­վես» (Մատթ. 12;36,37): Ան­կախ այն բա­նից, թե մար­դը խոս­քը ար­տա­բե­րում է որևէ մտադ­րու­թյամբ կամ ա­ռանց դրա, այդ խոս­քը ու­նի իր հա­մա­պա­տաս­խան ազ­դե­ցու­թյու­նը: Դրանք ան­հետևանք չեն անց­նում, և երբ Տե­րը զգու­շաց­նում է խոս­քի նպա­տա­կայ­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, Նա ա­վե­լի շատ նկա­տի ու­նի հետևան­քը, որն իր հեր­թին բխում է խոս­քի կամ ա­րար­քի ո­րո­շա­կի դի­տա­վո­րու­թյու­նից: Աստ­ված մարդ­կանց տա­լիս է փրկ­վե­լու ա­մեն մի հնա­րա­վո­րու­թյուն, բայց այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը անհ­նար է նկա­տել, երբ զգո­նու­թյու­նը քնած է: Այդ­պի­սի մի հնա­րա­վո­րու­թյուն է զգու­շա­ցու­մը դա­տարկ խոս­քից: Ինչ­պես գի­տենք` խոս­քը լի­նում է ներ­քին, բա­նա­վոր ու գրա­վոր. խոս­քը ծն­վում է մտ­քում, ար­տա­հայտ­վում է բա­նա­վոր և ամ­րա­կայ­վում է գրով: Դա­տարկ խոս­քը, ըստ էու­թյան, հենց դա­տարկ էլ ծն­վում է մտ­քում, որ դեռ լրիվ դա­տարկ­ված չէ խա­վա­րի ծվեն­նե­րից։
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ