Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հռոմի ստատուտը և հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը

Հռոմի ստատուտը և հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը
07.02.2025 | 14:11

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը ամեն օր ցնցում է աշխարհը՝ օր-օրի զարմացնելով իր սենսացիոն որոշումներով: Հիշում եք՝ ոչ վաղ անցյալում ՀՀ իշխանությունները ինչպես ստորագրեցին Հռոմի ստատուտը և միացան Միջազգային քրեական դատարանին, որի որոշումները Ադրբեջանը պարզապես նետում էր աղբարկղը՝ ծիծաղելով մեր միամտության վրա: Դա այն ժամանակ էր, երբ հույս ունեինք, որ Արցախի հարցում լրացուցիչ ճնշում կապահովենք: Մեդիադաշտը փոթորկող արևմտամետ «փորձագետները», ավելի ճիշտ փորձանքագետներն էլ ազդարարում էին, թե վճռական քայլ է կատարվել ՀՀ անվտանգության և միջազգային սուբյեկտայնության ճանապարհին: Առավել համեստ և ծանրակշիռ դատողությամբ մարդիկ էլ ասում էին՝ մի արեք նման անհեռատես քայլ, մի փչացրեք հարաբերությունները հարևանների հետ, որոնք չեն միացել Հռոմի ստատուտին: Առավել արմատական հակառուսներն էլ քննարկում էին Պուտինին ձերբակալելու մասին Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման իրականացման սցենարները: Ահա՛ հայ քաղաքական մտքի անիրատեսականության մակարդակը: Եվ խնդրեմ՝ հայ վիլսոնասեր և եվրոպամետ հանրության համար հերթական նորությունը. «Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ»՝ ըստ «Ամերիկայի ձայնի» հաղորդագրության:

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Միջազգային քրեական դատարանի կողմից ԱՄՆ-ի քաղաքացիների կամ դաշնակիցների հետաքննության մեջ:

Հաագայի դատարանը, ըստ Թրամփի վարչակազմի, կատարել է «անօրինական և չարդարացված գործողություններ Ամերիկայի և մեր մերձավոր դաշնակից Իսրայելի դեմ»։ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձինք կարող են բախվել գույքի և ակտիվների արգելափակման և ԱՄՆ մուտք գործելու հնարավորության կորստի հետ։ ԱՄՆ մուտքի սահմանափակումները կտարածվեն նաև նրանց ընտանիքի անմիջական անդամների վրա։

Միացյալ Նահանգները և Իսրայելը ներկայումս դատարանի անդամ չեն կամ չեն ստորագրել Հռոմի ստատուտը, պայմանագիրը, որը 1998 թվականին ստեղծեց ՄՔԴ-ն: Փաստորեն, վնասեցինք ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները, այլև հայտնվեցինք շատ անհարմար վիճակում ամերիկյան կողմի հետ: Այսպես է լինում, երբ քաղաքականության մեջ գտնվում ես լիբերալ արմատական-հարձակողական եվրաբյուրոկրատիայի ազդեցության տակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ